Ռադիոհեքիաթ, նախագիծ

Նպատակը՝ սովորողների հետ ձայնագրել ռադիոհեքիաթների փաթեթ, որը  կարող է կրտսեր տարիքի սովորողներ ի համար վերածվել աուդիոգրքերի:

 

Ընթացքը
Սովորողների հետ ընտրում ենք հիեքիաթները, բաժանում դերերը, տեխնոլոգիայի ուսուցիչ ընկեր Տաթևի հետ ստանում ենք մեր դերի կերպարով դիմակ՝ ավելի լավ պատկերացնելու, թե ու՞մ կերպարն ենք մարմնավորելու հեքիաթը կարդալիս: Խումբ-խումբ պատրաստվելուց, փորձեր անելուց հետո ձայնագրում և թողարկում ենք ամենասիրելի հեքիաթների աուդիոգրքերը:
Գրքերը շատ հարմար կլինեն նաև տեսողության խնդիրներ ունեցող այն երեխաների համար, որոնց հակացուցված է շատ կարդալը:

 

Արդյունքը՝ աուդիոգրքերի թողարկում, հրապարակում բլոգում: