《Վիգեն Ավետիս》քանդակի դպրոցի ստեղծումից հետո այն դարձել է սովորողների ամենասիրելի վայրերից մեկը։ Ջեռուցվող տարածքն ավելի քան անհրաժեշտ էր։ Հասցրինք ընկեր Ալիսի հետ պատրաստել դդումներ, հիանալ միջավայրի գեղեցիկ քանդակներով, քարե զարդանախշերով։ Սովորողներն անհամբեր սպասում են մյուս տարվա ընտրությամբ գործունեության խմբերին, որ միանան լրացուցիչ պարապմունքներին։