24-28.02.2020, Աշխատակարգ

Փետրվարի 24, երկուշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Երաժշտություն/ Հասմիկ Մաթևոսյան/
10:10-10:55-Անգլերեն/ Մաթեմատիկա
11:00-11:45-Ռուսերեն/Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մայրենի
12:55-13:35-Ես և շրջակա

Փետրվարի 25, երեքշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Ընտրություն
10:10-10:55-Մայրենի
11:00-11:45-Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մարմնակրթություն
12:55-13:35-Երգ/ Ռուսերեն

Փետրվարի 26, չորեքշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Անգլերեն
10:10-10:55-Մայրենի
11:15-Խամաճիկների թատրոն, Շունն ու կատուն, Հովհաննես Թումանյան

Փետրվարի 27, հինգշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Մայրենի
10:10-10:55-Տեխնոլոգիա
11:00-11:45-Ես և  շրջակա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Լող
12:55-13:35-Լող

Փետրվարի 28, ուրբաթ
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Ռուսերեն
10:10-10:55-Ընտրություն
11:00-11:45-Մայրենի
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մաթեմատիկա
12:55-13:35-Պար/ Անգլերեն

Անհրաժեշտ հղումներ՝

Էլեկտրոնային բառարան

Շախմատ՝ Օնլայն շախմատ

Բանավոր մաթեմատիկա

Հայոց լեզու

Մարզական դադարներ

Մարզում ենք աչքերը

Մարզում ենք մարմինը ,  , 3

Խամաճիկների թատրոն, Շունն ու կատուն, Հովհաննես Թումանյան

Վայրը՝ Խամաճիկների թատրոն

Նպատակը՝ Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացման դիտում

Խնդիրները՝  ներկայացումը համեմատել «Շունն ու կատուն» հեքիաթիմուլտֆիլմի հետ

Հասցեն՝ Մաշտոցի պող., 43 շենք

Ամսաթիվ՝ 26.02

Մեկնումը դպրոցից՝  ժ.11:15

Վերադարձ՝  ժ.14:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1, 3.2, 1.2, 2.2 դասարանների սովորողներ

Ձոն

Իրականացման տևողությունը՝ մարտի 7 – ապրիլի 7

Նպատակը`Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին, սովորեցնել հոգատար լինել սիրելի մարդկանց հանդեպ, նախապատրաստվել մայրիկատոնին։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Միջավայրը՝դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ, տուն:

Անհրաժեշտ գործիքները՝անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ստեղծում են բացիկներ, ձևավորում են բույսերի թաղարները, պատրաստում են կերպարներ՝ ներկայացումներ խաղալու համար։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ
  • Հովհաննես Թումանյան. Մարտ
  • Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկԱ
  • Ախ գարուն է
  • Ախ, ինչ լավ է
    Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում՝ երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների

Մայրենի լեզու +ստեղծականություն+մեդիա

Պատմել մայրիկների մասին

Տեխնոլոգիա+մեդիա

 

Մայրիկների դիմանկարների շարք (ստվարաթղթով, paint-ով, գուաշով):

 

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

 

Ամփոփումներ

Թումանյանական շրջիկ թատրոն. Մայրենի լեզվի օր

Նախագծի նպատակը՝

Սովորողներին փոխանցել Թումանյանի հեքիաթների ասելիքը, փոխանցել դերախաղի, տեխնոլոգիական հմտություններ, հայերեն ազատ խոսելու, իմպրովիզ անելու հմտություններ

Ընթացքը․ Տաթև Աթոյանը խմբի հետ կպատրաստի թումանյանական հերոսներ, որոնց միջոցով կբեմադրենք ներկայացումներ: Սովորողների հետ կընտրենք հեքիաթները, դերաբաշխում կանենք, կնախապատրաստվենք շրջիկ թատրոնի աշխատանքներին: Քանի որ խմբում ունենք ռուսերեն, հնդկերեն, անգլերեն խոսող երեխաներ, կարևորում ենք նաև նրանց ներգրավումը նախագծին:

1-ին փուլ
Կպատրաստենք հեքիաթների հերոսներին:


2-րդ դասարան
Կշրջենք դասարաններով՝բեմադրելով ներկայացումներ:

2-րդ փուլ՝
կկազմակերպենք թումանյանական հեքիաթների ներկայացում, որին մասնակցելու համար խմբերը պետք է գան Թումանյանի հեքիաթների գրքերով, որոնք կփոխանցենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ֆոնդին:

Արդյունքում՝

Սովորողները ձեռք կբերեն ներկայացում խաղալու փորձ, ավելի լավ կյուրացնեն Թումանյանի ստեղծագործությունները, կկարևորեն հայերեն վարժ խոսելու, պատմելու կարողությունը, օտարալեզու սովորողները բեմադրության միջոցով ավելի լավ կխոսեն հայերեն, ավելի լավ կճանաչեն Թումանյանի ստեղծագործությունները:

Այցելություն 6 տարեկաններին. Բարեկենդանը

Այցելություն 1-ին դասարանցիներին. Կիկոսի մահը

Մայրենի լեզվի օրը հյուրընկալվեցինք 2-րդ դասարանցիներին

17-21.02.20 Աշխատակարգ

Փետրվարի 17, երկուշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Երաժշտություն/ Հասմիկ Մաթևոսյան/
10:10-10:55-Անգլերեն/ Մաթեմատիկա
11:00-11:45-Ռուսերեն/Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մայրենի
12:55-13:35-Ես և շրջակա

Փետրվարի 18, երեքշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Ընտրություն
10:10-10:55-Մայրենի
11:00-11:45-Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մարմնակրթություն
12:55-13:35-Երգ/ Ռուսերեն

Փետրվարի 19, չորեքշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Անգլերեն
10:10-10:55-Մայրենի
11:00-11:45-Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Տեխնոլոգիա
12:55-13:35-Շախմատ և տրամաբանական այլ խաղեր

Փետրվարի 20, հինգշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Մայրենի
10:10-10:55-Տեխնոլոգիա
11:00-11:45-Ես և  շրջակա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Լող
12:55-13:35-Լող

Փետրվարի 21, ուրբաթ
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Ռուսերեն
10:10-10:55-Ընտրություն
11:00-11:45-Մայրենի
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մաթեմատիկա
12:55-13:35-Պար/ Անգլերեն

Անհրաժեշտ հղումներ՝

Էլեկտրոնային բառարան

Շախմատ՝ Օնլայն շախմատ

Բանավոր մաթեմատիկա

Հայոց լեզու

Մարզական դադարներ

Մարզում ենք աչքերը

Մարզում ենք մարմինը ,  , 3

Տյառնընդառաջը՝ Հյուսիսում

Տեսաֆիլմի հեղինակ՝ Մանուշակ Աբրահամյան

Այսօր  Հյուսիսային դպրոցում իսկական  Տյառնընդառաջի ծես էր: Ամբողջ ծեսը ընթացավ հարսանեկան  երգերի, պարերի խաղերի ուղեկցությամբ: Տոնը ավարտվեց ծիսական խոհանոցի հյուրասիրությամբ:

Ծաղկաթերթերի վերամշակում․ ամփոփում

Փետրվարի 12-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի հայրենագիտության և տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբերը մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և Արաբկիրի հայրոդյաց տան կողմից իրականացվող՝ծաղկաթերթերի վերամշակման բաց դասին: Տարբեր դպրոցների 140 սովորողների հետ մեր երեխաներն էլ իմացան՝ ինչպես կարող են թղթի թափոններից նոր թուղթ ստանալ՝ավելացնելով Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին հավաքված ծաղկաթերթերը: Ավարտին մեզ հետ բերեցինք ծաղկաթերթիկներ, որոնք տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբի դասավանդող Տաթև Աթոյանի օգնությամբ կվերածենք գեղեցիկ էջերի, մոմերի, հուշանվերների:
Նախագծի վերջին փուլում կմասնակցենք ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդում իրականացվող ծաղկահավաքին:

Ետդարձին ունեցանք կանգառներ՝ տեսնելու քաղաքում տեղադրված մ․թ․ա․ 3-2 հազարամյակների ձկնակերպ և ցուլակերպ վիշապաքարերը, նաև Արգիշտի 1-ին արքայի կողմից Վանա ժայռին փորագրված՝ Խալդ աստծուն նվիրված սեպագիր արձանագրության կրկնօրինակը:

Տեսանյութի, լուսանկարների հեղինակ՝ Տաթև Աթոյան