1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։
Продолжить чтение «ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք»День: 2 февраля 2020
Շունն ու կատուն, Հովհաննես Թումանյան
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
Մուլտֆիլմն՝ այստեղ:
Դասացուցակ, 3- րդ շրջան
03-07.02.20, աշխատակարգ
Փետրվարի 3, երկուշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Երաժշտություն/ Հասմիկ Մաթևոսյան/
10:10-10:55-Անգլերեն/ Մաթեմատիկա
11:00-11:45-Ռուսերեն/Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մարզական ստուգատես մայր դպրոցում
12:55-13:35-Մարզական ստուգատես մայր դպրոցում
Փետրվարի 4, երեքշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Ընտրություն
10:10-10:55-Մայրենի
11:00-11:45-Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մարմնակրթություն
12:55-13:35-Երգ/ Ռուսերեն
Փետրվարի 5, չորեքշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Անգլերեն
10:10-10:55-Մայրենի
11:00-11:45-Մաթեմատիկա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Տեխնոլոգիա
12:55-13:35-Շախմատ և տրամաբանական այլ խաղեր
Փետրվարի 6, հինգշաբթի
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Մայրենի
10:10-10:55-Տեխնոլոգիա
11:00-11:45-Ես և շրջակա
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Լող
12:55-13:35-Լող
Փետրվարի 7, ուրբաթ
09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:20-10:05-Ռուսերեն
10:10-10:55-Ընտրություն
11:00-11:45-Մայրենի
11:45-12:00-Ընդմիջում
12:05-12:50-Մաթեմատիկա
12:55-13:35-Պար/ Անգլերեն