Քայլք Կոնդում․ հանդիպում արվեստագետի հետ, ամփոփում

Կոնդը բացահայտելու համար պետք է գնալ, քայլել, խոսել, տեսնել, զգալ…
Արդեն որերորդ անգամ ուզում էի, որ հայրենագիտության խմբի սովորողները ևս տեսնեն, զգան, կարևորեն:
Հայկուհի Հովհաննիսյանի զանգը տեղին էր. կոնդեցի նկարիչ-քանդակագործը Հայաստանում է, կարող ենք իր աչքերով տեսնել ուրիշ քաղաքը՝ քաղաքի մեջ:
Զարմանալի ջերմությամբ, անմիջականությամբ Նաիրի Գրիգորյանը դիմավորեց մեր 20 հոգանոց խմբին, սկսեց ուղեկցել Կոնդի՝ իրեն ծանոթ, մի մասն էլ՝ արդեն «անծանոթ » բակերով: Մանկության բակերը մտնելիս արվեստագետը ուզում էր մեզ էլ փոխանցել իր զգացողությունները՝ էստեղից ջուր էինք խմում, էս Կոնդի կենտրոնն էր, հավաքվում էին բոլորը, էս էլ՝ բացօթյա բաղնիքի պարանը)):

Մեր հարցասեր խմբի հետ վերջին կանգառը նկարչի տունն էր, որտեղ մեզ դիմավորեց Նաիրի Գրիգորյանի մայրը՝ ջերմությամբ, պատրաստակամությամբ ու սիրառատ հայացքով: Իմացանք՝ ինքն է կողմնորոշվել ինչ դառնալ, երաժշտական դպրոցում ուսանելու ժամանակ սրտով չէր, հայրիկի ու հորեղբոր հետքերով էր ուզում գնալ: Կոնդեցի արվեստագետին  հասկանալու համար պիտի լսել՝ ինչպես էին թաղի տղերքով իջնում լողալու, ինչպես էին բակից բակ իրար ուղեկցում ու ժամերով չկողմնորոշվում՝որտեղ բաժանվել իրարից, ինչպես էր վազելով հասել պապի բերած դաշնամուրը տեսնելու, որն այնքա՜ն սիրով տվեց մեր փոքրիկների ձեռքը:

Կայացած մարդ-արվեստագետի հետ այսպիսի անմիջական շփումը չի ջնջվի երեխաների մտքից, չէ՞ որ նրանց հետ խոսել էին ինչպես հավասարը հավասարի հետ: 1 ժամ հարցախեղդ անելուց հետո դեռ չասված, չճշտած հարցեր մնացին: Պայմանավորվեցինք․ հանդիպելու ենք արվեստագետի նորոգված արվեստանոցում:

Այսպիսի հարցազրույց՝

 

 

Տեսանյութի հեղինակ՝Հայկուհի Հովհաննիսյան

Նախագիծը՝ այստեղ

Это слайд-шоу требует JavaScript.