Թումանյանական շրջիկ թատրոն. Մայրենի լեզվի օր

Նախագծի նպատակը՝

Սովորողներին փոխանցել Թումանյանի հեքիաթների ասելիքը, փոխանցել դերախաղի, տեխնոլոգիական հմտություններ, հայերեն ազատ խոսելու, իմպրովիզ անելու հմտություններ

Ընթացքը․ Տաթև Աթոյանը խմբի հետ կպատրաստի թումանյանական հերոսներ, որոնց միջոցով կբեմադրենք ներկայացումներ: Սովորողների հետ կընտրենք հեքիաթները, դերաբաշխում կանենք, կնախապատրաստվենք շրջիկ թատրոնի աշխատանքներին: Քանի որ խմբում ունենք ռուսերեն, հնդկերեն, անգլերեն խոսող երեխաներ, կարևորում ենք նաև նրանց ներգրավումը նախագծին:

1-ին փուլ
Կպատրաստենք հեքիաթների հերոսներին:


2-րդ դասարան
Կշրջենք դասարաններով՝բեմադրելով ներկայացումներ:

2-րդ փուլ՝
կկազմակերպենք թումանյանական հեքիաթների ներկայացում, որին մասնակցելու համար խմբերը պետք է գան Թումանյանի հեքիաթների գրքերով, որոնք կփոխանցենք «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ֆոնդին:

Արդյունքում՝

Սովորողները ձեռք կբերեն ներկայացում խաղալու փորձ, ավելի լավ կյուրացնեն Թումանյանի ստեղծագործությունները, կկարևորեն հայերեն վարժ խոսելու, պատմելու կարողությունը, օտարալեզու սովորողները բեմադրության միջոցով ավելի լավ կխոսեն հայերեն, ավելի լավ կճանաչեն Թումանյանի ստեղծագործությունները:

Այցելություն 6 տարեկաններին. Բարեկենդանը

Այցելություն 1-ին դասարանցիներին. Կիկոսի մահը

Մայրենի լեզվի օրը հյուրընկալվեցինք 2-րդ դասարանցիներին