Նպատակը`Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին, սովորեցնել հոգատար լինել սիրելի մարդկանց հանդեպ, նախապատրաստվել մայրիկատոնին։
Անհրաժեշտ գործիքները՝անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ստեղծում են բացիկներ, ձևավորում են բույսերի թաղարները, պատրաստում են կերպարներ՝ ներկայացումներ խաղալու համար։
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
գրականստեղծագործությունների ցանկ
Հովհաննես Թումանյան. Մարտ
Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկԱ
Ախ գարուն է
Ախ, ինչ լավ է Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում՝ երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների
Մայրենիլեզու+ստեղծականություն+մեդիա
Պատմել մայրիկների մասին
Տեխնոլոգիա+մեդիա
Մայրիկների դիմանկարների շարք (ստվարաթղթով, paint-ով, գուաշով):
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: