Հայրենագիտություն․ինքնաստուգում, հեռավար-առցանց նախագիծ

Ինքնաստուգում-թեստ

1. Ե՞րբ է ստեղծվել հայերենը:
2. Ե՞րբ են ստեղծվել հայոց այբուբենի տառերը, ու՞մ կողմից:
3. Որո՞նք են ժամանակակից հայերենի երկու ճյուղերը։
4. Ե՞րբ է քրիստոնությունը ճանաչվել Հայաստանում պետական կրոն: Ի՞նչ էին դավանում հայերը մինչ քրիստոնեությունը:
5․ Ի՞նչ աստվածներ ես հիշում մինչքրիստոնեական շրջանից:
6․ Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը:
7. Ո՞վ է Վանի թագավորության հիմնադիրը:
8. Ե՞րբ է կառուցվել Էրեբունին, ո՞վ է հիմնադիրը:
9. Ո՞վ է Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրը: Ե՞րբ է ստեղծվել դինաստիան:
10. Ինչպե՞ս ամուսնացավ Արտաշեսը, ու՞մ հետ:
11. Պատմի՛ր Արտաշեսի և Արտավազդի առասպելի մասին:
12. Ո՞ր քաղաքներն էին հայտնի Արտաշեսյան դինաստիայի օրոք:
13.Ի՞նչ գիտես Տիգրան Մեծի մասին:
14. Արտաշեսյան դինաստիայի հայտնի արքաներին նշի՛ր:
15. Ո՞վ է հիմնադրել Արշակունիների դինաստիան:
16. Արշակ 2-րդը՝ Պարսկաստանում: Ի՞նչ ես հիշում նրա և Շապուհի մասին:
17. Ովքե՞ր են Արշակունի դինաստիայի հայտնի արքաները:
18. Ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան հայ ժողովրդի համար Արակունիների դինաստիայի ժամանակ:
19. Բագրատունիների թագավորությունը ե՞րբ է հիմնադրվել, ու՞մ կողմից:
20. Պայքար արաբների դեմ․ կհիշե՞ս որևէ դրվագ:
21. Բագրատունիների հայտնի արքաները:
22. Ի՞նչ գիտես Կիլիկիայի մասին: Ո՞ր արքայատոհմերն են եղել այնտեղ:
23. Կիլիկիայի մայրաքաղաքը ո՞րն էր:
24. Ո՞ր քաղաքներն էին Կիլիկիայի հայտնի քաղաքները:
24. Ո՞ր քաղաքներն էին Կիլիկիայի հայտնի քաղաքները:
26. Որո՞նք են Արցախի հայտնի կոթողները, քաղաքները:
Ո՞ր թեման ես ամենից շատ հավանել: Ինչու՞

Ամփոփումներ

Սարգիս Մարտիրոսյան
Մաքսիմ Սահրադյան
Յուրա Սահակյան
Լորի Նիքոլյան
Մելանյա Քեքեջյան

Հեռավար ուսուցում, մարտի 2-6

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված՝  մարտի 2-6
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Շաբաթվա երգեր՝

Իլիլի դիլիլի

Հինգ էծ ունեմ ուլերով

Զըմփիկ

Աղվեսն եկավ

Զնկլիկ օրոճ

Զնկլո

Այ ֆոռկա

Իշու դնչիկ

Շաբաթվա խաղիկները, հաշվերգերը՝

1․  — Խնոցի,

— Հարեցի.

Լըփը, ըփը, լըրընգա,

Դե տար, դե բեր, տըրընգա.

Թև տու, թև առ,

Զըրընգա:

2․Հաշվերգ՝

  • Էկե, դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պոլոճակ,

Ճան, ճուկ:

  • Ուկլ, դուկլ, չամա, չուկլ,

Հա՞վ, թե՞ կոճակ,սև պոլոճակ,

Սև հավի վիզ կտրեմ, թալեմ:

Խաղիկ

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Խաղիկ

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,

Աղվեսն ելավ մարզանքի,

Ուստա փիսոն  կրակեց,

Աղվեսի փորը տրաքեց:

Շաբաթվա ազգային պարեր՝

 

  • Մարտ ամսվա ընթերցարանից կարդալ

Գորգի տակ_Դոնալդ Բիսեթ

Վագրի վրա մռնչացող տղան_ Դոնալդ Բիսեթ

Տարօրինակ հարցեր_Ջաննի Ռոդարի

Մաթեմատիկա- լրացնել աշխատանքային էջերը՝

Ուսումնական մուլտֆիլմի դիտում«Գարուն», «Օդ»

Մարմնակրթություն՝մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ իրականացրու՛ բացօթյա մարմնամարզություն, նկարահանի՛ր ընթացքը, տեսանյութն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին

 

Ես գիտեմ՝ ինչպես պաշտպանվել

Նպատակը՝
Սովորողների միջոցով քննարկել, ներկայացնել վարակներից պաշտպանվելու միջոցները

Ընթացքը՝

Սովորողները պատմում են, թե ինչպես պետք է պաշտպանվել տարածված վարակներից, մասնավորապես՝ կորոնավիրուսից, օդակաթիլային եղանակով փոխանցվող այլ վարակներից: Ի՞նչ անել, եթե չկան համապատասխան միջոցներ, օրինակ՝ դիմակ, ի՞նչ այլընտրանք կառաջարկեն:

Արդյունքում՝ Սովորողները ավելի ուշադիր կլինեն անհատական հիգիենայի նկատմամբ, կսովորեն ճիշտ կանխարգելել տարածված համաճարակները:

Պարգև Ավեստիսյան

Էլիզա Մուրադյան

Սերյոժա Աղամալյան

Նանե Գևորգյան

Վարակը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս ՝ շնչառական կաթիլների միջոցով։ Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգենաին։ Օրը մի քանի անգամ ձեռքերը պետք է լվացվել հոսող ջրով, օճառով։ Փռշտալիս կամ հազալիս պետք է անձեռոցիկով ծածկել բերանն ու քիթն որպեսզի վիրուսը չտարածվի։ Անձնական հիգենայի մեկտեղ պետք է օդափոխել տունը , փոխել սրբիչները։

Ընտանեկան թատրոն

Նպատակը՝
Մասնակցել մայրենիի ստուգատեսին՝ներկայացնելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ պատմելու, նկարելու, ներկայացնելու

Ընթացքը՝ Սովորողն ընտրում է որևէ հեքիաթ Աղայանից, Ռոդարիից, Թումանյանից, բեմադրում ներկայացում՝ մատիկներով, խամաճիկներով կամ այլ տարբերակով՝ ըստ նախընտրության, ներառում ընտանիքի անդամներին կամ խաղում մենակ, նկարահանում տեսանյութ, տեղադրում, հղումն ուղարկում ուսուցչին:

Արդյունքը՝
Սովորողները հնարավորություն կունենան մայրենիի ստուգատեսի ընթացքում ցույց տալու իրենց հմտությունները, որոնց ամփոփումները կներկայացվեն հրապարակված տեսանյութերի միջոցով:

Ամփոփումներ

Յանա Գևորգյան