Աղայան +Ռոդարի

Իրականացման տևողությունը՝  մարտի 16 — ապրիլի 15

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 դասարանի սովորողներ

Նպատակը՝
Ղ. Աղայան, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների  ծանոթացում, խաղ-ուսուցում
Խնդիրները՝
Բանավոր խոսքի, ստեղածագործական մտածողության, տրամաբնության, երևակայության,  հաղորդակցական, հետազոտական կարողությունների զարգացում։

«Մանկական պատմվածքներ»-ից ընտրի՛ր որևէ պատմվածքը, ներկայացրո՛ւ նշված տարբերակներից որևէ մեկով՝

  • Մեդիաընթերցարան (պատմվածքը հատվածների բաժանի՛ր, Paint-ով համապատասխան նկարներ նկարի՛ր, Power point ծրագրով ամբողջացրու՛)
  • ռադիոնյութ (կարդա՛ և ձայնագրի՛ր)
  • տեսանյութ.(ընտանեկան ընթերցումներ, կարդա՛ կամ պատմի՛ր հարազատներիդ համար)


Ստեղծագործությունների ցանկ
Ղ. Աղայան՝ Մանկական պատմվածքներ,  բանաստեղծություններ՝

Ջաննի Ռոդարի՝ Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով , Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա, Պաղպաղակե դղյակը,Երկիր որտեղ բոլորը կարագից են, Կոնֆետի անձրև, Թե ինչպես կապիկներրը ճամփորդեցին,Շոկոլադե ճանապարհը,  Ոչ մի բանից մարդուկը, Թարս հարցեր, Այ քեզ շաբաթ: Հղումներ

Տեխնոլոգիական գործունեություն՝ Կավագործություն, նկարչություն, տիկնիկագործություն, խոհանոցային գործունեություն

Ուսումնական գործունեության ձևեր՝

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն

Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով

Ջ․Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»

 

Ամփոփումներն՝ այստեղ

 

Նախագծի օրինակը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից