Օրինակ՝ 72598 = 70000+2000+500+90+8
67205 =
19863=
20948 =
80096 =
29851 =
90123 =
30409 =
- Լուծի՛ր խնդիրները:
Ա. Նանեն պատրաստեց նկարի շրջանակ, որն ուներ քառակուսու տեսք: Նրա կողմի երկարությունը 5 սմ էր: Նանեն որոշեց շրջանակի 4 կողմերին գեղեցիկ ժապավեն ամրացնել: Քանի՞ սանտիմետր ժապավեն է անհրաժեշտ Նռանեին:
Լուծում՝
Պատ.՝
Բ. Նիկան մայրիկի համար գեղեցիկ թաշկինակ կարեց: Թաշկինակն ուղղանկյունաձև էր: Նրա երկար կողմը 7 սմ էր, իսկ կարճ կողմը 4 սմ էր: Հետո որոշեց թաշկինակի բոլոր կողմերին ժապավեն կարել: Քանի՞ սանտիմետր ժապավեն է անհրաժեշտ Նիկային:
Լուծում՝
Պատ.՝
Գ. Պապիկը որոշեց իր հողամասը ցանկապատել: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր, եթե հողամասը ուղղանկյունաձև է, երկարությունը 15 մետր է, լայնությունը՝ 5 մետր:
Լուծում՝
Պատ.՝
Դ. Երեխաները որոշեցին դպրոցի ծաղկանոցը ցանկապատել: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր, եթե հողամասը քառակուսու տեսք ունի, և մեկ կողմի երկարությունը 5 մետր է:
Լուծում՝
Պատ.՝
- Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:
- 156 և 203 թվերի գումարը
- 504 և 300 թվերի տարբերությունը
- 15 և 3 թվերի քանորդը
- 6 և 9 թվերի արտադրյալը
- 5 և 4 թվերի գումարի կրկնապատիկը
- 15 – 5 թվերի տարբերության եռապատիկը
- Հաշվի՛ր:
5 մ + 30 սմ =
7 մ 50 սմ + 1 մ 50 սմ =
8 մ 20 սմ + 90 սմ =
6 մ 80 սմ + 2 մ 30 սմ =
6 մ – 90 սմ =
8 մ – 3 մ 60 սմ =
4 մ 20 սմ – 70 սմ =
5 մ 10 սմ – 3 մ 50 սմ =
2 սմ – 6 մմ =
3 սմ – 1 սմ 2 մմ =
9 սմ 4 մմ – 3 սմ 2 մմ =
10 սմ 2 մմ – 6 սմ 5 մմ =