Բանավոր պատմություն.Կորիզ: Ընտանեկան նախագիծ

Հեռավար-առցանց ուսուցման նախագիծ
Քնարիկ Ներսիսյանի հեղինակային նախագիծը 5-րդ դասարանի հայրենագիտության խմբում

Որպես նախաբան՝

Հաճախ մեզանից շատերը ափսոսում են, որ ճիշտ ժամանակին ընտանիքի ավագների պատումները, ծագումը, ընտանեկան ավանդութները, բառ ու բանը, խոհանոցային, ծիսական սովորույթները չենք արձանագրել, դպրոցում կամ տանը դրա կարեւորումը չի եղել։

Այսօր պատմություն ֆիքսելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, բոլորն իրենց ձեռքին ունեն թվային ամենատարբեր գործիքներ ու հունվարյան ճամբարը, ազգագրական փառատոնը հրաշալի հարթակ է «Կորիզ» հայրենագիտական նախագծի համար։

Սովորողները հարցազրույցների միջոցով ներկայացնում են իրենց ծագման, ընտանիքների, սովորույթների, բնակավայրի մասին եւ կազմում իրենց տոհմածառը։

Հուշումներ

1. Հարցերի միջոցով հարցացրուցավար սովորողը պարզում է ընտանիքի կորիզի՝ ծննդավայրի, գերդաստանի հիմնադրի մասին, գերդաստանի անվան, ծագման, խոհանոցի, աշխատանքային երգերի, օրորոցայինների, օրհնանքների, անեծքների, կենացների, ծեսերի, հարսանիքների, գերդաստանի հայտնի մարդկանց մասին։

2. Ընտանիքի անդամների հետ միասին կազմում է գերդաստանի տոհմածառը ։

Արդյունքում

Սովորողները յուրացնում են հետազոտական աշխատանքի հմտություններ, դառնում լրագրող-հետազոտողներ։ Որպես հայրենագիտություն ճանաչում են իրենց, ընտանիքի պատմությունը, գրանցած ինֆորմացիայի հետ սովորում աշխատել, փաստական հանգամանքները ստուգել եւ համեմատել։ Ստեղծված ուսումնահետազոտական տեսանյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում եւ ենթակայքում։

Դավիթ Սուրենի Մարգարյան

Մելանյա Քեքեջյան

Յուրա Սահակյան

Ռոբերտ Սահակյան

Արսինե Բադալյան

Օլգա Ալեքսանյան

Եվա Հովհաննիսյան(հղումը կկցվի)

Անի Հարությունյան

Մաքսիմ Սահրադյան

 

Մեր բնակավայրը, գյուղը, բարբառը: Հեռավար-առցանց ուսուցում, ընտանեկան նախագիծ, հայրենագիտություն, 5-րդ դասարան

Հեռավար-առցանց ուսուցում, ընտանեկան նախագիծ

Նպատակը.

Սովորողների մասնակցությամբ նկարահանել պատումաշար, որում ներկայացվում է Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների կյանքը՝ իրենց բարբառով։

Ժամանակահատվածը.

Շուրջտարյա

Ընթացքը.

Հայրենագիտության 5-րդ դասարանցի սովորողները ընտրում են Հայաստանի որևէ մարզում բնակվող իրենց հարազատ որևէ գյուղ, ուսումնասիրում գյուղի պատմությունը, նկարահանում բարբառախոս հարազատներից որևէ մեկին՝ իր միջավայրում։ Տեսանյութերը լինելու են տվյալ տարածաշրջանի բնակչին բնորոշ առօրյայի մասին։

Ակնկալիքները

Տեսանյութերի օգնությամբ կծանոթանանք Հայաստանի մարզերի բնակիչների կյանքին, բարբառներին, կճանաչենք բնակավայրերը։

Արսինե Բադալյան, Բորիսովկա, Սյունիքի բարբառ

Գայանե Սարգսյան, Տավուշ, Սարիգյուղ

Սարգիս Մարտիրոսյան, Տավուշ, Նորաշեն

Մելանյա Քեքեջյան, Ծմակ, Վայոց ձոր
Անի Հարությունյան, Սյունիք, Գորիս

Յուրա Սահակյան, Լանջաղբյուր