Բանավոր պատմություն.Կորիզ: Ընտանեկան նախագիծ

Հեռավար-առցանց ուսուցման նախագիծ
Քնարիկ Ներսիսյանի հեղինակային նախագիծը 5-րդ դասարանի հայրենագիտության խմբում

Որպես նախաբան՝

Հաճախ մեզանից շատերը ափսոսում են, որ ճիշտ ժամանակին ընտանիքի ավագների պատումները, ծագումը, ընտանեկան ավանդութները, բառ ու բանը, խոհանոցային, ծիսական սովորույթները չենք արձանագրել, դպրոցում կամ տանը դրա կարեւորումը չի եղել։

Այսօր պատմություն ֆիքսելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, բոլորն իրենց ձեռքին ունեն թվային ամենատարբեր գործիքներ ու հունվարյան ճամբարը, ազգագրական փառատոնը հրաշալի հարթակ է «Կորիզ» հայրենագիտական նախագծի համար։

Սովորողները հարցազրույցների միջոցով ներկայացնում են իրենց ծագման, ընտանիքների, սովորույթների, բնակավայրի մասին եւ կազմում իրենց տոհմածառը։

Հուշումներ

1. Հարցերի միջոցով հարցացրուցավար սովորողը պարզում է ընտանիքի կորիզի՝ ծննդավայրի, գերդաստանի հիմնադրի մասին, գերդաստանի անվան, ծագման, խոհանոցի, աշխատանքային երգերի, օրորոցայինների, օրհնանքների, անեծքների, կենացների, ծեսերի, հարսանիքների, գերդաստանի հայտնի մարդկանց մասին։

2. Ընտանիքի անդամների հետ միասին կազմում է գերդաստանի տոհմածառը ։

Արդյունքում

Սովորողները յուրացնում են հետազոտական աշխատանքի հմտություններ, դառնում լրագրող-հետազոտողներ։ Որպես հայրենագիտություն ճանաչում են իրենց, ընտանիքի պատմությունը, գրանցած ինֆորմացիայի հետ սովորում աշխատել, փաստական հանգամանքները ստուգել եւ համեմատել։ Ստեղծված ուսումնահետազոտական տեսանյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում եւ ենթակայքում։

Դավիթ Սուրենի Մարգարյան

Մելանյա Քեքեջյան

Յուրա Սահակյան

Ռոբերտ Սահակյան

Արսինե Բադալյան

Օլգա Ալեքսանյան

Եվա Հովհաննիսյան(հղումը կկցվի)

Անի Հարությունյան

Մաքսիմ Սահրադյան

 

Բանավոր պատմություն.Կորիզ: Ընտանեկան նախագիծ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s