Ընթացիկ աշխատանքներ.
Սովորողների ընտանիքներին առաջարկվել է խորհուրդ տալ որևէ ստեղծագործություն, որը նրանց կարծիքով պիտի հիմա իմանա երեխան: Սովորողները պատմում են այդ ստեղծագործությունների մասին:
Օմ Պատեկար, հայրիկի խորհուրդ տված հեքիաթը հայերեն
Ալեքս Տեր-Մովսիսյան, մայրիկի խորհուրդ տված հեքիաթը
Գեղամ Գասպարյան, հորեղբոր խորհուրդ տված հեքիաթը
Նանե Գևորգյան, մայրիկի խորհուրդ տված հեքիաթը
Սովորողներին հանձնարարվել է ճշտել ընտանիքի անդամներից, թե որն է նրանց ամենասիրելի երաժշտությունը, երգը: Ուղարկված տեսադասի օգնությամբ սովորողները սովորել են Movie maker ծրագիրը: Ծնողների օգնությամբ ընտրել են իրենց համար ամենասիրելի նկարները, պատրաստել տեսանյութ: Ծնողները տեղադրել են youtube-ում:
Շարունակվող նախագծերից է՝ Աղայան/Ռոդարին: Աշխատանքների մի մասը՝ տեսանյութեր, ձայնագրություններ, արվում են ծնողի հետ: Կցված է նյութերի փաթեթը:
Ընթացիկ մյուս ընտանեկան նախագծերը՝ Զատիկ, Ձոն;
Այս շաբաթ 3-րդներն ունեն նաև ընթացիկ ընտանեկան ֆլեշմոբեր, որոնք բլոգներում հրապարակված են միայն աշխատակարգի հարցերի տեսքով, բայց անելուց հետո տեսանյութերը կլինեն շաբաթվա վերջում: