Ծրագրում՝
1. Սովորողների շաբաթվա ամփոփում
-
Քո օրվա սկիզբը
-
Նախագծեր
-
Ընտանեկան նախագծեր
-
Օրը ընտանիքի հետ
-
Լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
-
Ինքնակրթություն
-
Մարզական ժամ
-
Օրվա ազատ ժամանակը
-
Քո խաղացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
-
Ընտանեկան խաղեր, եթե կան այդպիսիք
-
Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
-
Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
-
Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
-
Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
-
Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
-
Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան այդպիսիք/
-
Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։
3. Ընտանեկան նախագծեր
Մարտի 30-ից առցանց ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի.
- 3-12-րդ դասարանցիներինը, քոլեջի սովորներինը՝ իրենց անհատական ուսումնական բլոգներում.
Երրորդ դասարանցիներին հիշեցնում ենք, որ պիտի ցույց տան ընտանեկան դպրոցում հեռավար-առցանց ուսուցման իրենց հմտությունները՝ ունենալով դասվարի, ծնողների աջակցությունը։
1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։
Ընտանեկան դպրոցի սովորողի պլանը չորս բաղկացուցիչ ունի՝
- ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները.
- ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր են, որ նկարագրվեն, հրապարակվեն.
- հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.
- սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։
Ընտանեկան առցանց ուսուցում
Ուսվճարներ
Առարկայական դասավանդողներ