Ծնողական հավաք

Ծրագրում՝

1. Սովորողների շաբաթվա ամփոփում

  1. Քո օրվա սկիզբը

  2. Նախագծեր

  3. Ընտանեկան նախագծեր

  4. Օրը ընտանիքի հետ

  5. Լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը

  6. Ինքնակրթություն

  7. Մարզական ժամ

  8. Օրվա ազատ ժամանակը

  9. Քո խաղացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ

  10. Ընտանեկան խաղեր, եթե կան այդպիսիք

  11.  Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին

  12. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում

  13. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը

  14. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը

  15. Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։

  16. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան այդպիսիք/

  17. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

3. Ընտանեկան նախագծեր

Մարտի 30-ից առցանց ընտանեկան դպրոցի կազմակերպման հիմքում սովորողի և ուսուցչի անհատական պլաններն են՝ հրապարակված, հասանելի.

  • 3-12-րդ դասարանցիներինը, քոլեջի սովորներինը՝ իրենց անհատական ուսումնական բլոգներում.

Երրորդ դասարանցիներին հիշեցնում ենք, որ պիտի ցույց տան ընտանեկան դպրոցում հեռավար-առցանց ուսուցման իրենց հմտությունները՝ ունենալով դասվարի, ծնողների աջակցությունը։

1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։

Ընտանեկան դպրոցի սովորողի պլանը չորս բաղկացուցիչ ունի՝

  • ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները.
  • ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր են, որ նկարագրվեն, հրապարակվեն.
  • հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.
  • սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։
Ընտանեկան դպրոցի առօրյայում հատուկ ուշադրություն դարձնենք ամենօրյա մարզանքի ձևերին, պարապմունքներին, այդ թվում՝ բացօթյա, զբոսանքներին՝ խստիվ հետևելով սահմանված կարգին։ Ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչներին առաջարկում ենք վերականգնել ընդհանուր ֆիզպատրաստության պարապմունքները, հեռվից հետևել սովորողներին, ինչպես դա անում են լրացուցիչ կրթության մյուս ուսուցիչները։

 

Ընտանեկան առցանց ուսուցում

Ուսվճարներ

Առարկայական դասավանդողներ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s