Նպատակը
Ցույց տալ մարզական առօրյան, հետաքրքիր մարզական խաղեր, պարապմունքներ, վարժություններ ցույց տալ ընկերներին
Ընթացքը.
Սովորողները ցույց են տալիս, թե ինչպես են մարզվում տանը, հնարավորության դեպքում տանը ստանում են ընտանեկան մարզասրահի օրինակ՝ վազքուղի, գլուխկոնծի տալու տարածք, տարբեր մարզական խաղեր խաղալու հնարավորություններ: Եթե կարողանաք տունը վերափոխել մարզասրահի, հրաշալի կլինի): Մարզական հմտություններ կարող են ցույց տալ նաև ընտանիքի անդամները, կարող եք ներկայացնել հարզատներից որևէ մեկի հետ մարզական պարապմունքը: Հրապարակված տեսանյութերը պետք է լինեն ուսուցողական, սովորողը ցույց տա, թե ինչպես է մարզվում կամ որևէ մարզական գործունեություն անում:
Արդյունքը՝սովորողների մարզումները դարձնել ամենօրյա, ներկայացնել իրենց փորձը, օրինակ լինել ընկերների համար: