Սովորողը՝ խորհրդատու-ուսուցիչ, մայիսյան հավաք

Երրորդ դասարանցիների բլոգավարության հմտությունների զարգացման համար վերջին ամիսը իրական փորձություն էր: Հեռավար-առցանց ուսուցումը յուրօրինակ ստուգատեսի նմանվեց: Սովորողները, եթե նույնիսկ այդքան էլ լավ չէին տիրապետում որոշ հմտությունների, սկսեցին արդեն ավելի հմուտ օգտվել, շտկել, լրացնել: Հեռավար-առցանց ուսումնական շրջանն այնքան հաջող չէր ընթանա իմ ու սովորողներիս համար, եթե չունենայինք բլոգավարության գոնե տարրական գիտելիքներ: Շատ արագ կարողացան հասկանալ, թե բլոգավարության հետ կապված ինչ դժվարություններ ունեն:  Շաբաթը ուրբաթից շուտ եկավ. այն, ինչ պիտի սովորեինք մի քանի ամսում, սովորեցինք մի քանի շաբաթում: Ընտանեկան դպրոցում սովորողի ինքնուրույնությունը ավելի տեսանելի դարձավ ու  կարևորվեց: Աշխատող ծնողների համար իսկապես բարդ շրջան էր. ամեն ինչ անթերի անել, աջակցել երեխային, խոստովանենք, որ հեշտ չէ: Սովորողները երբեմն ժամանակի անհարկի վատնում էին ունենում՝ չկողմնորոշվելով, թե ինչպես կատարեն դասավանդողների տված առաջադրանքը: Աջակցություն ակնկալում և ստանում էին ընտանիքից, սակայն պարզագույն միջոցներից ինքնուրույն օգտվելու հմտության զարգացումը ինձ համար դարձավ առաջնային:  Դժվարությունները կարող էին հանգեցնել հիասթափության, ինչը շտկելն հետո ավելի բարդ կլիներ: Սովորողը չպետք է ստեղծված լարումի պատճառով հիասթափվեր բլոգից: Նկարահանված տեսադասերն առաջին օգնություն եղան թե՛ սովորողների, թե՛ ծնողների համար: Թվում է՝ շատ հեշտ է, երբ ծնողը նկարահանում է սովորողի գործունեությունը և տեղադրում բլոգում, բայց…արդյո՞ք դա այն է, ինչ մենք ակնկալում ենք, չէ՞ որ  այդ ընթացքում սովորողն ամբողջությամբ չի մասնակցում նախագծին, չի ստանձնում ամբողջական պատասխանատվություն իր կողմից ստեղծված նյութի նկատմամբ, չի զգում հաճույք նաև այդ մեդիահմտությանը տիրապետելու համար: Երրորդ դասարանցու համար սա կարևորեցի և ուղարկեցի այսպիսի տեսադասեր, որոնք շատ արագ ընդունվեցին սովորողների կողմից և հեշտացրին նրանց առօրյան:

#1 Movie maker, ինչպես պատրաստել տեսանյութ
#2 Ummy video downloader, Ինչպես youtube-ի տեսանյութերից առանձնացնել մեղեդին,
#3 Kapwing գործիքը՝ տեսանյութի խմբագրիչ
#4. Slide share գործիքի կիրառումը

Դասվարի ցույց տված աջակցությունը, խորհուրդները կարևոր են, ծնողի, ընտանիքի ներառումը՝ պարտադիր, բայց ավելի կարևոր է, թե սովորողներն իրար ինչ փոխանցեցին ընտանեկան դպրոցում, ինչ սովորեցին իրարից, ինչպե՞ս ընտանիքների նախաձեռնությունները միախառնվեցին ու մտան միմյանց կյանքի մեջ: 3-րդ դասարանցիների մեդիահմտությունների  ստուգատեսը հիմքը դարձավ, որ սովորողները ևս դառնան սովորեցնող: Ես փոխանցում եմ մեդիահմտություն նախագծի շրջանակներում այնպիսի հմտություններով կիսվեցին սովորողները, որոնք հեշտացրին բոլորի առօրյան, ոգևորիչ դարձան բոլորի համար՝ ունենալու իրենց անհատական նախաձեռնությունները:
Նախագծի ընթացքում ծնվեց Մհեր Պետրոսյանի անհատական  TV- ին, որի ընթացքում Մհերը փոխանցում է իր գիտելիքները ընկերներին: Մայիսյան հավաքի ընթացքում Մհերը իր տեսադասերը վերածեց առցանց հանդիպումների, որոնց ժամանակ կկարողանա պատասխանել ընկերների հարցերին և սովորեցնել նրանց իր իմացածը:
Վարակիչ նախաձեռնությանը միացավ Մարիա Սահակյանն ու հրավեր ուղարկեց 3- րդ դասարանի աղջիկներին. գեղարվեստական մարմնամարզության առցանց դասեր է անելու, փոխանցելու է մարմնամարզության իր հմտությունները:
Ալեքսը որոշեց, որ ինքն էլ կարող է տեսազանգով հանդիպել ու ընկերների համար ուսուցիչ լինել՝սովորեցնելով  Power point- ով աշխատել:
Գեղամ Գասպարյանն էլ սովորեցնելու է՝ ինչպես իր ամենասիրելի խաղը՝ շախմատը, խաղալու համար գրանցվեն ու խաղան ընկերները:
Շարքը շարունակվում է, սովորողների համար հետաքրքիր է հանդես գալ ուսուցչի դերում, հարթակը կա, սովորելու պատրաստ ընկերները՝ ևս:
Մայիսյան հավաքի շրջանակներում հենց սովորողի ինքնուրույնությունն ու իմացածով կիսվելու, փոխանցելու հմտությունը կարևորեցի: Մարդու իմացությունը կարևոր է, բայց ու՞մ է պետք գիտելիքը, եթե պատրաստ չես փոխանցել այն մյուսներին:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s