Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

 

Թումանյանական շրջիկ թատրոն. Մայրենի լեզվի օրեր
Մարզական ստուգատես
Հեծանվային ստուգատես
Աուդիոհեքիաթներ
Տյառնընդառաջ
Բարեկենդանի ծես
Կորիզ
Մայրենիի ստուգատես, ընտանեկան թատրոն
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես
Ես գիտեմ՝ ինչպես պաշտպանվել
Աղայան+Ռոդարի
Ես փոխանցում եմ մեդիահմտություն
Իմ տունը՝ մարզասրահ. ես փոխանցում եմ մարզական հմտություններ
Բարոն Մյունխհաուզենի արկածները, Էրիխ Ռասպե
Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը
Ձոն
Զատիկ

Աշխատաժամանակ, 4- րդ շրջան

  • Ճամբարային հանդիպումներ Microsoft Teams հարթակում(Կցված են աշխատակարգում)
  • Դասարանական բլոգի սպասարկում, սովորողների բլոգների խմբագրում
  • Առցանց հանդիպում, քննարկում ծրագրի ղեկավարի, գործընկերների հետ
  • Էլ փոստի նամակների ստուգում, պատասխանում
  • Սովորողների աճի բնութագրերի լրացում
  • Գնահատման մատյանում գրանցում, օրվա ամփոփում
  • Մանկավարժական առցանց չորեքշաբթի.
  • Ինքնակրթություն՝կիթառ, անգլերեն
  • Երգչախմբի առցանց պարապմունքեր
  • Գրական ակումբ

Մաթեմատիկական մարտահրավեր

Նպատակը՝

Սովորողների մաթեմատիկական հմտությունների ստուգում:

Թեմաներ՝

  • գնումներ
  • չափումներ
  • ժամ
  • խորամանկ խնդիրներ

Նկարագրություն

Սովորողներն ընտրում են թեման:  Թեմայի շրջանակներում տվյալներ են հավաքում, խնդիր են կազմում և տեսաուղերձի տեսքով մարտահրավեր ուղարկում ընկերոջը՝ լուծելու համար: (ցուցակը՝ ներքևում):

Ստացողը դիտում է տեսաուղերձը և մեկ օրվա ընթացքում պատասխան տեսանյութով ուղարկում լուծումը:

  • Ընտրում եք որևէ աղցանի կամ թխվածքի բաղադրատոմս: Կազմում եք պատրաստման համար անհրաժեշտ պարագաների անունները: Գնացուցակ կազմում՝ խանութից (կարող եք նաև օնլայն սուպերմարկետներից) ճշտելով գները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը:
  • Ընտրում եք որևէ պարագա, տարածք և այլն: Չափում եք երկարությունն և լայնությունը, գրանցում տվյալները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը: Օրինակ 1՝ Սենյակի երկարությունը 3 մետր է, իսկ լայնությունը՝ 2: Սենյակի հատակը գորգով ծածկելու համար հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր քառակուսի գորգ պետք է գնեմ: Օրինակ 2՝ Մեր բակի ծաղկանոցի երկարությունը 5 մետր է, իսկ լանությունը՝ 3: Հաշվիր ծաղկանոցի պարագիծը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր ժապավեն է պետք, ծաղկանոցի կողմերը գեղեցիկ ձևավորելու համար: Օրինակ 3` Հյուրասենյակի պատի երկարությունը 6 մետր է, իսկ բարձրությունը՝ 3: Հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ լիտր ներկ է հարկավոր այն ամբողջությամբ ներկելու համար: Մակերեսը հաշվելուց հետո փորձիր նաև անհրաժեշտ ներկի քանակը հաշվել, եթե գիտենք, որ 1 մետր քառակուսի ներկելու համար անհրաժեշտ է կես լիտր ներկ:

Ընթացքը և արդյունքը ներկայացնում եք տեսանյութի տեսքով:

Յուրաքանչյուր սովորող իր զույգին առաջարկում է խնդիր և լուծում զույգի կողմից առաջարկված խնդիրը:

Մարտահրավեր կարող եք ուղարկել նաև ինձ: Սիրով կսպասեմ:

 

  Ադամյան Անգելինա Խաչիկի Դանիելյան Դավիթ Արտյոմի
 Ազիզբեկյան Միքայել Արմենի  Մելքոնյան Ակսել Մնացականի
 Աղամալյան Սերգեյ Սարգիսի  Պատեկար Օմ Սանջայի
 Ավետիսյան Պարգև Սահակի  Վարդանյան Իսրայել Արմենի
 Գասպարյան Գեղամ Գնելի  Հարությունյան Արեգ Սերգեյի
 Գևորգյան Յանա Արթուրի  Տեր-Մովսիսյան Ալեքս Արմենի
 Հովսեփյան Սուրեն Վարազդատի  Սահակյան Նանե Մհերի
 Մելքոնյան Ալեք Մնացականի  Գրիգորյան Մարկ Արմենի
 Մանուկյան Սերյոժա Վիգենի  Գևորգյան Նանե Մկրտիչի
 Մուրադյան Էլիզա Աշոտի  Սահակյան Մարիա Կարենի
Պետրոսյան Գոռ Արթուրի  Հայրապետյան Սոֆյա Վահեի
 Պետրոսյան Մհեր Արեգի Ասատրյան Նիկա Հովհաննեսի

 

Նախագիծը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Աշխատակարգ, մայիսի 18-22, ուսումնական 3- րդ շրջանի ամփոփում

Հիմք` Սեբաստացիների ուսումնական տարվա երրորդ շրջանը՝ հեռավար-առցանց

Ժամանակահատվածը՝ 18.05-22.05

Ուսումնական նախագծեր՝

 

Երկուշաբթի. Ընթերցողական 

Սովորողները կընտրեն որևէ հատված, այն կներկայացնեն մեդիաընթերցարանի, աուդիոհեքիաթի կամ տեսանյութի տեսքով:

Երեքշաբթի. Մեդիատեխնոլոգիական 

Չորեքշաբթի. Մաթեմատիկական

Ընթացքն ու արդյունքը կներկայացնեն տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:

Հինգշաբթի. Տեխնոլոգիական

  • Յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի տարվա ընթացքում իր նկարած նկարների (նաև paint) ցուցահանդեսը։
  • Թափոնին՝ նոր կյանք. կներկայացնեն թափոնից ստեղծված կոլաժային աշխատանքներ:
  • Խոհանոցային գործունեության միջոցով կներկայացնեն իրենց խոհարարական հմտությունները։

     Ուրբաթ. Ես և շրջակա աշխարհը

    • Միջավայրի խնամք. էկոհամակարգի պահպանություն. թեմատիկ դասերը վարում են սովորողները
    • Մարդու օրգանիզմը. հիգիենա, առողջ ապրելակերպի կանոններ
    • Բնագիտական փորձեր, դիտարկումներ
    • Մարզական

      Սովորողները ցույց կտան իրենց մարզական հնարավորությունները

  • Ընտանեկան որևէ նախագիծ: Այս ցանկում ներառված են արդեն արված աշխատանքները:

Առարկայական դասավանդողների ծրագրեր

 

Ժամանակացույց

Ժամ Մայիսի 18 Մայիսի 19 Մայիսի 13 Մայիսի 14 Մայիսի 15
0:00 Տեսազանգով հանդիպում դասվարի հետ:
Մայրենի
Տեսազանգով հանդիպում դասվարի հետ: Մեդիատեխնոլոգիա Տեսազանգով հանդիպում դասվարի հետ: Մաթեմատիկա Տեսազանգով հանդիպում դասվարի հետ: Տեխնոլոգիա Տեսազանգով հանդիպում դասվարի հետ: Ես և շրջակա
11:00 Մարմնակրթություն Մարիայի հետ: Ընտանեկան նախագիծ Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խումբ
13:00 12:30Երաժշտություն Հասմիկ Մաթևոսյանի հետ
14:00 Անգլերեն Ռուսերեն Տեխնոլոգիայի ընտրությամբ

 

Հարթակում ծնողներն են. Գայանե և Մկրտիչ Գևորգյաններ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի 3.2 դասարանի սովորող Գևորգյան Նանեի ծնողներ:

Երբ մեր երկիր այցելեց Կորոնա վարակը, դեռ մարտի մեկից մեր երեխաները, ի տարբերություն հանրապետության այլ դպրոցների աշակերտների, շարունակեցին իրենց դասընթացը, որը հեռավար ուսուցման նախատիպն էր։ Այնուհետև, երբ հայտարարվեց համապետական արտակարգ դրություն, բոլորս ստիպված մնացինք տանը, այդպիսով տեղափոխելով տուն  ուսում, աշխատանք, զվարճանք և այլ զբաղմունքներ։ Մենք վստահ էինք, որ դեռ 3 տարի առաջ, ընտրելով կրթահամալիրը և մեդիակրթությունը, մեր երեխաները նման իրավիճակում պետք է ավելի վստահ և ճկուն լինեն։ Ասեմ, որ իրավիճակը իր բարդություններով հանդերձ շատ լավ առիթ էր ևս մեկ անգամ ստուգել մեր ընտրությունը։
Կարծում եմ՝ ինչպես յուրաքանչյուր ծնողի, այդպես էլ մեզ համար միշտ առաջնային տեղում է երեխայի կրթությունը, և այդ գործընթացում շատ եմ կարևորում դպրոց, ուսուցիչ, երեխա և ծնող համագործակցությունը։ Այդ իսկ պատճառով միշտ կապի մեջ եմ եղել ուսուցիչների հետ, այս համատեքստում հեռավար ուսուցումը նաև օգնեց այս հարցում, քանի որ հետևելով դասերին տեսանելի է դառնում դասավանդման մեթոդաբանությունը։ Որպես վերը նշվածի տրամաբանական շարունակություն՝ ընտանեկան նախագծերը շատ ենք կարևորում, որին մենք մասնակցում ենք ամբողջ ընտանիքով։ Մեր փոքրիկ՝ 4 տարեկան դուստրը, մեծ հաճույքով է մասնակցում նախագծերին, նույնիսկ տեսադասերին, և, չլինելով կրթահամալիրի սան, նա իրեն ամբողջությամբ համարում է սեբաստացի։ Ստանալով որևէ նախագիծ կատարելու առաջադրանք՝ նախ բոլորով քննարկում ենք, թե ինչ ներկայացնենք, ապա ինչպես այն կատարենք, որ հետաքրքիր լինի։ Նախապատրաստական պրոցեսը անցնում է շատ աշխույժ, Նանեի երգելով՝ երգում է դպրոցում սովորած երգերը, որոնք նա սովորեցնում է քույրիկին։ Մենք մեծ սիրով և ոգևորությամբ ենք իրականացնում ենք ընտանեկան նախագծեր, որոնց ընթացքում տեսնում ենք երեխայի նախասիրությունները, կարողությունները, պատրաստակամությունը, բացահայտում նոր հմտություններև զարգացման ընթացքը։ Մի խոսքով՝ ընտանեկան նախագծերը  մեր ընտանիքում  վերածվում են տոնի։

Քանի որ շատ ենք կարևորում երեխա, ծնող և ուսուցիչ կապը, նախկինում հետևել ենք և՛ երեխայի դասերին, և՛ մշտական կապի մեջ ենք եղել դասավանդողների հետ, իսկ այս իրավիճակում նաև հետևում ենք առցանց դասերին։ Այս ամենի ընթացքում կարելի է ասել, որ ավելի լավ ծանոթացանք դպրոցին, իր ծրագրին, ուսուցիչների աշխատելաոճին և, ինչու՞ ոչ, նաև մեր հարազատ երեխային։

Երեխաների զարգացման, ինքնաճանաչողության և սեփական նախասիրությունների ձևավորման շրջանում բացի ընտանիքից նաև դպրոցի դերն է շատ կարևոր և այս հարցում մենք հաջողել ենք, քանզի Նանեի մոտ թե՛ մշակութային լավ ճաշակն /նախասիրությունն/ է ճիշտ զարգանում, թե՛ ավելի ուշադիր է շրջակա միջավայրին, որը ՀՀ քաղաքացու շատ ճիշտ դաստիարակության արդյունքն է։

Մեր ազատատենչ երեխաներն այս երկու ամիսների ընթացքում տանը մնալով կուտակել են ահռելի մեծ էներգիա և շատ են կարոտել և՛ իրենց դասավանդողների, և՛ դասընկերների հետ անմիջական շփմանը։ Եթե այնպես ստացվի, որ մինչև ուստարվա ավարտը անհրաժեշտ լինի դպրոց հաճախել, կարծում եմ բոլորը մեծ սիրով կհաճախեն։

Օգտվելով առիթից մեր շնորհակալությունն ենք հայտնում դասավանդողներին, հատկապես Մարինե Մխիթարյանին և դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին։