Մասնակիցները՝ 3.2 և 3.1 դասարանցիներ
Ժամկետը՝ մայիս
Նպատակը`ծանոթանալ էպոսին, անդրադառնալ էպոսում առկա համամարդկային և ազգային խնդիրներին, ուսումնասիրել էպոսի բառապաշարը:
Աշխատանքային ուղղությունները՝
Ամենօրյա ընթերցում: Կարդում ենք էպոսի երրորդ`«Սասունցի Դավիթ» ճյուղը (Թումանյանի մշակում):
- անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում
- էպոսաբառարանի ստեղծում
- առանձնացված մասերի վերնագրում
- դերային ընթերցումներ
- հերոսների բնութագրում, նկարագրում
- հերոսների, հատված-տեսարանների պատկերների ստեղծում (Paint ծրագրով)
- հատվածների ձայնագրում, ընտանեկան ընթերցումներ
- Էպոսին նվիրված հաղորդումների, տեսանյութերի, ֆիլմի, մուլտֆիլմի դիտում, քննարկումներ
- էպոսապատումներ
- Ընտանեկան խաղ-ներկայացում-թատրոններ (խաղում ենք Սասունցի Դավիթը, սիրած-նախընտրած հատվածի երաժշտական -խաղային-ընթերցողական ներկայացում )
Արդյունքում՝
Ընտանեկան ներկայացումներ՝ Խաղում ենք Սասունցի Դավիթը՝ էպոսախաղեր , տեսանյութեր, էպոսաբառարան, պատումներ էպոսի մասին:
Նախագծի հիմքը՝Քրիստինե Շահբազյանի բլոգից
Արդյունքներ.
Դավիթ Դանիելյան, մայրիկ և եղբայր
Արեգ Հարությունյան, ձայնագրությունների շարք
Նկար
Դավիթ Դանիելյան(շտկել և դնել սովորողի նկարած նկարը)
Սերգեյ Աղամալյան(շտկել և դնել սովորողի նկարած նկարը)