Մաթեմատիկական մարտահրավեր

Նպատակը՝

Սովորողների մաթեմատիկական հմտությունների ստուգում:

Թեմաներ՝

  • գնումներ
  • չափումներ
  • ժամ
  • խորամանկ խնդիրներ

Նկարագրություն

Սովորողներն ընտրում են թեման:  Թեմայի շրջանակներում տվյալներ են հավաքում, խնդիր են կազմում և տեսաուղերձի տեսքով մարտահրավեր ուղարկում ընկերոջը՝ լուծելու համար: (ցուցակը՝ ներքևում):

Ստացողը դիտում է տեսաուղերձը և մեկ օրվա ընթացքում պատասխան տեսանյութով ուղարկում լուծումը:

  • Ընտրում եք որևէ աղցանի կամ թխվածքի բաղադրատոմս: Կազմում եք պատրաստման համար անհրաժեշտ պարագաների անունները: Գնացուցակ կազմում՝ խանութից (կարող եք նաև օնլայն սուպերմարկետներից) ճշտելով գները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը:
  • Ընտրում եք որևէ պարագա, տարածք և այլն: Չափում եք երկարությունն և լայնությունը, գրանցում տվյալները: Նշված տվյալներն օգտագործելով խնդիր եք կազմում և առաջարկում դասընկերոջը: Օրինակ 1՝ Սենյակի երկարությունը 3 մետր է, իսկ լայնությունը՝ 2: Սենյակի հատակը գորգով ծածկելու համար հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր քառակուսի գորգ պետք է գնեմ: Օրինակ 2՝ Մեր բակի ծաղկանոցի երկարությունը 5 մետր է, իսկ լանությունը՝ 3: Հաշվիր ծաղկանոցի պարագիծը, որպեսզի իմանամ, թե քանի՞ մետր ժապավեն է պետք, ծաղկանոցի կողմերը գեղեցիկ ձևավորելու համար: Օրինակ 3` Հյուրասենյակի պատի երկարությունը 6 մետր է, իսկ բարձրությունը՝ 3: Հաշվիր մակերեսը, որպեսզի իմանամ, թե քանի՞ լիտր ներկ է հարկավոր այն ամբողջությամբ ներկելու համար: Մակերեսը հաշվելուց հետո փորձիր նաև անհրաժեշտ ներկի քանակը հաշվել, եթե գիտենք, որ 1 մետր քառակուսի ներկելու համար անհրաժեշտ է կես լիտր ներկ:

Ընթացքը և արդյունքը ներկայացնում եք տեսանյութի տեսքով:

Յուրաքանչյուր սովորող իր զույգին առաջարկում է խնդիր և լուծում զույգի կողմից առաջարկված խնդիրը:

Մարտահրավեր կարող եք ուղարկել նաև ինձ: Սիրով կսպասեմ:

 

  Ադամյան Անգելինա Խաչիկի Դանիելյան Դավիթ Արտյոմի
 Ազիզբեկյան Միքայել Արմենի  Մելքոնյան Ակսել Մնացականի
 Աղամալյան Սերգեյ Սարգիսի  Պատեկար Օմ Սանջայի
 Ավետիսյան Պարգև Սահակի  Վարդանյան Իսրայել Արմենի
 Գասպարյան Գեղամ Գնելի  Հարությունյան Արեգ Սերգեյի
 Գևորգյան Յանա Արթուրի  Տեր-Մովսիսյան Ալեքս Արմենի
 Հովսեփյան Սուրեն Վարազդատի  Սահակյան Նանե Մհերի
 Մելքոնյան Ալեք Մնացականի  Գրիգորյան Մարկ Արմենի
 Մանուկյան Սերյոժա Վիգենի  Գևորգյան Նանե Մկրտիչի
 Մուրադյան Էլիզա Աշոտի  Սահակյան Մարիա Կարենի
Պետրոսյան Գոռ Արթուրի  Հայրապետյան Սոֆյա Վահեի
 Պետրոսյան Մհեր Արեգի Ասատրյան Նիկա Հովհաննեսի

 

Նախագիծը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s