Ուսումնական ամառ

Նախագծային աշխատանք «Ուսումնական մեղվանոց» նախագծի շրջանակներում:

Ամառային ընթերցանություն

Սիրելի՛ սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից: Продолжить чтение «Ուսումնական ամառ»

Ուսումնական մեղվանոց

Սիրելի՛ ճամբարականներ, դասավանդողնե՛ր, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչնե՛ր, եկե՛ք ուսումնասիրենք՝ ունե՞նք մեր միջավայրում մարդիկ՝ համագյուղացիներ, հարազատներ, հարևան ու բարեկամ, ովքեր զբաղվում կամ զբաղվել են մեղվապահությամբ։ Եկե՛ք ներկայացնենք խնամքի առանձնահատկությունները՝ դիտարկելով դրանք յուրաքանչյուրի անհատական մոտեցմամբ։ Յուրաքանչյուրի փորձը, դիտարկումը կարող է կարևոր և նշանակալից լինել։ Զուգահեռ՝ կստեղծենք «Տուկ-տու՜կ, ո՞վ կա փեթակում» հորինուկների փաթեթ՝ դիտարկելով մեր փոքրիկների պատկերացումները մեղվային ընտանիքի մասին։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի․

 

Ժամանակահատված՝ հունիս-օգոստոս
Մասնակիցներ՝  ճամբարականներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ։
Նպատակ՝ մասնակցություն Ուսումնական մեղվանոց   նախագծին, մեղվապահության առանձնահատկությունների ուսումնասիրություն, հորինուկների փաթեթի ստեղծում։

Նախագծի արդյունքում՝՝ կստեղծենք հորինուկների փաթեթ, որի օգնությամբ կդիտարկենք սովորողների պատկերացումները այդ կախարդական արկղի՝ մեղվանոցի մասին։ Զուգահեռ կիրականացվի ամառային ճամբարային գործունեություն ընտանեկան դպրոցներում՝ գյուղերում, մոտակա տարածքներում մեղվանոցների ուսումնասիրություն, հետազոտում՝ կա՞ն ընտանիքի անդամներ, հարազատներ, նախնիններ, ովքեր զբաղվել են մեղվապահությամբ։

Արդյունքները հրապարակվում են բլոգներում՝ որպես փաթեթ ամբողջանալով կազմակերպչի բլոգում, ենթակայքում, կայքում։

Նախագիծը՝ Արմինե Մովսիսյանի բլոգից:

 

Մոնիկա Տոնոյանի բլոգի դիտարկում

Դիտարկել եմ Մոնիկա Տոնոյանի Բլոգավարության նախագիծ ամփոփումը:

Նախագծի նպատակն ու խնդիրները բլոգներից մի քանիսում իրականացված էին:

21 սովորողից ակտիվ էր 6 սովորողի բլոգ: Նկատելի էր Հարությունյան Խորենի, Գալոյան Միկայի, Հովհաննես Մուրադյանի բլոգների գործուն լինելը: Սովորողները ներկայացրել էին իրենց նախասիրությունները, ընթացիկ աշխատանքները: