Գեղանիներն՝ Արատեսում. հաշվետություն

Արատեսը սիրելի է ցանկացած եղանակի, ուստի Քնարիկ Ներսիսյանի նախագծի առաջարկին՝ ամռան մի քանի օրն Արատեսում անցկացնելու, հիանալու, բարեկարգելու, միացանք առանց երկմտելու:

Կրկնակի տոնական օր էր՝ հուլիսի 10. գնում էինք տիար Գևորգի 65-ամյակը տոնելու տրամադրվածությամբ: Ճանապարհը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակում տիար Գևորգի և արշավական ընկերախմբի միացումով, ճանապարհի ողջ ընթացքում մեր ավագ ընկերների հումորով, զրույցով, կարծիքների փոխանակմամբ:

IMG_9469

Արատեսը ջերմ էր ՝ հատկապես մեզ դիմավորող Արևմտյան դպրոցի ընկերախմբով, հյուրասիրությամբ: Ճանապարհեցինք ընկերներին ու ստանձնեցինք տանտիրոջ պարտականությունները: Իսկական տոնական օր էր՝ մեզ բնորոշ կենցաղավարությամբ, երաժշտությամբ, խելառությամբ. այն, ինչ ներսից է գալիս, անփոփոխ է, ցանկացած միջավայրում կդրսևորվի, թաքուն պահելու չի: Անձրևն էլ եկավ ցույց տալու, որ ցանկացած տարիքում բոլորս էլ պստիկ խենթության կարիք ունենք:
Տիար Գևորգի ծննդյան տոնական օրվա ծիսական կենացների պակաս չունեցանք, հազար տարվա ընկերների պատմություններն էլ անհագ որսում էինք՝ դասեր էին ընկերության, մարդկայնության, տարիների համերաշխության կարևորության վերաբերյալ, հարազատ հոգիների օրինակներ… Տորթ էլ ունեինք՝ ձմերուկատորթ, նախանձելի տեսք ուներ:

Կրթահամալիրի գինին խարույկի շուրջ միախառնվեց մեր տոնական երգացանկին, էլ ու՞մ քունը կտաներ: Արդեն մտմտում էինք, կարո՞ղ է առավոտյան ուժ չլինի արշավի ՃՃՃՃ…..
Առավոտյան, սակայն, Ալբերտ Տոնեյանի որոշումն անփոփոխ էր. գնում էինք Սևաժայռ՝ ջրվեժներ տեսնելու, ծաղկաթերթեր, ծաղկաթերթե՜ր:

Թեթև՜, սահուն երկու ժամ, չզգացինք էլ ոնց անցանք: Էդպես է էլի իսկական ճամփորդ ընկերների հետ հաղթահարումը. առանց ցուցադրելու աջակցությունը չի պարտավորեցնում, հետ ու առաջ ընկնող չկա, որովհետև բոլորը առաջ են, բոլորը հետ են, միասին են:

Անձրևի տակ մնալու վախը ստիպեց ավելի շուտ դադարեցնել ընթացքն ու ճանապարհել մեր արշավական ընկերներին: Բայց սարերում պարոն Տոնեյանի ձեռքով սարքված մեղր ու կարագով բրդուճից հրաժարվելը հանցանք կլիներ. չխախտեցինք ծեսը:

Վերադարձին դեղաբույսերի, թեյերի պաշարի իսկական ճամփեքով անցանք: Անժելայի խորհրդով ընտրած անթառամը, սարի ուրցը, սրոհունդը (զվերաբոյ) տեղ կգտնեն Գեղարվեստի մառանում: Սարերի ու ամպերի ընկերակցությունը անբաժան էր մեզնից:


Էլ ինչ գործուղում՝ առանց միջավայրի խնամքի, բարեկարգման աշխատանքների: Սմբատի ու Տարոնի խորհրդով ու մասնակցությամբ բացեցինք, մաքրեցինք Գեղարվեստի այգին՝ ազատվելով կիրճի գեղեցկությունը թաքցնող ճյուղերից ու խոտերից, խնամեցինք բակը, քարափը, քարանձավը, դեպի Գեղարվեստ ճանապարհը, պուրակը, կիրճը, կարգի բերեցինք խոհանոցը, ակումբը, Հյուսիսային ջերմ տունը, որտեղ գիշերում էինք:


Արատեսի եկեղեցում շարականներ երգելը ավանդույթի ուժ ունի, ցանկությունը ծնվում է առանց որոշելու: Լիանայի երգը հերթական անգամ վայելեցինք:
Այս անգամ նախագծով նոր աշխատանք ունեինք՝ եկեղեցու հարակից խաչքարերի ու պատկերների դաջվածքներ ստանալը: Տաթևի խորհրդատվությամբ աշխատեցինք, վայելեցինք ընթացքը:


Խորոտ TV-ի եթերում Սասնա ծռերի հերթական նկարահանումներն էին՝ Արատեսի տրամադրություններով ու Ազնիվի ուղղորդումներով:

Մի տոն էլ ունեինք. Կարինե Խառատյանի նոր տեսախցիկի առթիվ ինքներս մեզ շնորհավորեցինք, գետաթաթախվեցինք….

Գիտակցելու հավես չկար, որ հետ ենք գալիս, վայելում էինք: Քնարի առաջարկով Նուշիկ տատի գերեզմանին այցելելը կարևորվեց: Մեր Նուշիկ տատի տան պանիր-լավաշի համը մոռանալու չի, գյուղացու հյուրընկալությունը ուրանալու չի: Դեպի Զորաց ճանապարհը ամպամած էր, բայց հորդառատ անձրևի ակնկալիք չունեինք: Կաթ….կաթ…. կաթ-կաթ…կաթկաթկաթ….կտկտկտկտկտ…հեղեղ:

Անզուսպ ծիծաղն ու անձրևը անբաժան են, փաստորեն, ցեխակույտի վերածված, մինչև ոսկորները թրջված վայելեցինք Զորացի ուժը: Էլի Նուշիկ տատենց տուն… տաք թեյն ու չորանալու հնարավորությունը բաց չթողեցինք:

Ճանապարհը բերեց Գեղարվեստ….հարազատ Գեղարվեստ:
Տեսանյութերի հեղինակ՝ Քնարիկ Ներսիսյան
Լուսանկարների հեղինակ՝ ընկերախումբ
Վայելքի եռօրյայի հաշվետվություններ, պատումներ.

Ազնիվ Մանուկյան
Անժելա Բլեյան
Կարինե Մամիկոնյան
Տաթև Աթոյան
Լիանա Ռոզիկյան
Քնարիկ Ներսիսյան
Կարինե Խառատյան
Անուշ Թորոսյան

Սարգիս Մարտիրոսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s