«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հայեցակարգը
«Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը:Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ով եմ ես, որտեղից եմ, որտեղ եմ ապրում, ինչ է ինձ շրջապատում, ինչպիսինն է իմ անցյալը: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու,զննելու,դիտարկելու,փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն» առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, հասկանալ իր տեղը ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ:
Առարկայի խնդիրները.
- ծանոթացնել սովորողներին մեր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին.
- պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների մասին.
- ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ), մշակութային արժեքների նկատմամբ.
- դաստիարակել սեր և հարգանք հայրենի երկրի, նրա հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ.
- սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու կարողություններ ու հմտություններ.
- ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու, համակարգելու կարողություններ և հմտություններ.
ծանոթացնել բնապահպանական խնդիրներին
Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական
սկզբունքները.
- ազգային արժանապատվության գիտակցումը
- մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը:
«Հայրենագիտություն» առարկան ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ» դասընթացները, կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա ծռեր» էպոսը: Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:
Առարկայի բովանդակությունը
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Մեր բերդերը
Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
Մեր հուշարձանները
Երևան քաղաքի արձանները
Երևան քաղաքի թանգարանները
Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ճանաչենք Արցախ աշխարհը
Ժողովրդական մշակույթ`
գորգագործություն,
խոհանոց,
խեցեգործություն,
գինեգործություն,
երկրագործություն
աշխատանքային գործիքներ, աշխատանքային երգեր
Ազգային ծեսեր
Զատիկ
Տեառընդառաջ
Վարդավառ
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն
Դիցաբանություն
Հին աստվածներ
Նոր դիցարան
Սասնա ծռեր
4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա
— իր ծագումնաբանության մասին
— հասարակության մեջ ընտանիքի դերի մասին
— իր երկրի աշխարհագրությունը սկսած իր բակից
— երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
-ազգային ծեսերը, ծիսական երգերը
-ուսումնասիրվող վայրի մասին զրույցը, պատմությունը
-շրջապատող միջավայրի վրա մարդու գործունեության ազդեցության մասին
— մարդու կյանքում աշխատանքի դերի մասին
-շրջապատող աշխարհի պահպանության մասին
— հայրենիքի տնտեսական և մշակութային կյանքում իր ընտանիքի, դպրոցի մասնակցության մասին
Սովորողը պետք է կարողանա
— կազմել իր տոհմածառը
-դիտարկում անել
-ճամփորդել
-հարցազրույցներ վարել, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
— ներկայացնել իր բնակավայրի, մարզի, երկրի աշխարհագրական դիրքը, պատմաաշխարհագրական վայրերը, մշակույթը, արհեստը
«Հայրենագիտություն» առարկայի 4-5-րդ դասարանների ծրագիր, 2020-2021 ուստարի: Один комментарий