Աշխատանքային նախագիծ, սեպտեմբերի 15-18

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4.1, 4.2, 5.1, 5.2 դասարանի սովորողներ

Թեմաներ՝

Իմ հայրենիքը. ամփոփում ենք ամռանը իրականացված հայրենագիտական ճամփորդությունները:

Սովորողները բլոգներում տեսանյութերի, պատումների կամ ձայնագրությունների միջոցով պատմում են ամռան ընթացքում իրենց այցելած վայրերի մասին: Պատումները պետք է ներառել հայրենագիտական բաղադրիչ՝ տեղանուն, մարզ, գետ, անվան մեկնաբանություն, հարակից սարեր, բարձունքներ, բնակիչներ….

Արդյունք
Սովորողների պատումների արդյունքում կհավաքագրվեն հետաքրքիր տեղեկություններ հայրենիքի ծանոթ ու անծանոթ անկյունների մասին:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Продолжить чтение «Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները»