Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ «Հայաստանի լճերը» ցանկում ներառել ենք միայն այն լճերը, որոնք բնական են կամ ունեն բնական ծագում, բայց հետագայում վերածվել են ջրամբարների։

Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։

Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։

Հիշեք նաև, որ Աժդահակի խառնարանային լճում Չլողալն արգելվում է։)

Աժդահակի խառնարանային լիճ

Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։

Աժդահակ լեռան խառնարանային լիճը

Աժդահակ

Թառի լիճ

Թառի լիճը գտնվում է համանուն լեռան խառնարանում, Աժդահակ լեռնագագաթից 1,3 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 3442 մետր բարձրության վրա։ Թառը լեռան ոչ պաշտոնական անունն է, գագաթն անուն չունի։ Ոմանք այն անվանում են Կարմիրսար։

Թառի լիճ

Թառի լիճ

Կակաչ լիճ

Կակաչ լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռնահամակարգում, Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2300 մ, մակերեսը` 1 հա: Լիճն անվանում են նաև Ծովագյուղի լիճ։

Կակաչ լիճ

Ծովագյուղից Գոշ

Ծովեր լիճ

Ծովեր լճակը գտնվում է Լոռու մարզում՝ Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդյաց լեռների հյուսիսային լանջի աղեղնաձև գոգավորությունում, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։

Ծովեր լիճ

Ծովեր լիճ / Լուսանկարը՝ Շահե Հարությունյանի

Սևանա լիճ

Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Աշխարհում կան բազմաթիվ լճեր, որոնք Սևանից մեծ են և ավելի բարձր են տեղադրված, բայց չեն վայելում այնպիսի ժողովրդականություն ինչպես Սևանը: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա:

Սևան

Սևանա լիճը ձգված է հյուսիս արևմուտքից հարավ-արևելք 75 կմ երկարությամբ: Սևանի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի, բոլոր կողմերից շրջապատված է լեռներով՝ Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Գեղամա և Վարդենիսի: Արտանիշ և Նորատուս թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 ք․կմ է, միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82 մ:

Սևան ազգային պարկ

Սևանա լիճ

Փոքր Սևանը երիտասարդ է, լճային նստվածքները սակավազոր են, փաստորեն ներկայացնում է խորը գրաբեն (տեկտոնական իջվածք)։ Առավելագույն խորությունն ակստեղ հասնում էր 99 մ-ի (մինչև մակարդակի իջեցումը)։ Լիճը փաստորեն առաջացել է Փոքր Սևանի արևմտյան մասում վերին չորրորդական լավաների արտավիժումից։ Մինչև արտավիժումը Հրազդան գետը Մեծ Սևանի հարթ հատակին գալարներ առաջացնելով մտնում էր Շորժայի թմբի մեջ ստեղծված հովիտը, դուրս գալիս Փոքր Սևանի գոգավորություն և այնտեղից հոսում հարավ։ Սակայն լավային արտավիժումների հետևանքով գետի հունը Լճաշեն գյուղից արևմուտք փակվել, և սկսվել է Սևանի լճացումը․ սկզբում Փոքր Սևանում, ապա՝ Մեծ Սևանում։

Սևանա լճի գոգավորությունը բնության հրաշալիքներից մեկն է նաև իր մաքուր օդով, վճիտ ջրով, զովությամբ, պատմական ու բնական հազվագյուտ հուշարձաններով, հանքային ջրերով։

Ալ լճեր 

Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729 մ բարձրության վրա. երկարությունը 3,5 կմ է, լայնությունը՝ 1,5-2 կմ, մակերեսը՝ 5,3 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 10 մ:

Արշավ Ալ լճի ափով

Ալ լիճ

Արշավ Մեծ Ալ լճի ափով

Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձրության վրա. երկարությունը 1,5 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ, մակերեսը՝ 1,6 ք. կմ, առավելագույն խորությունը՝ 7 մ: Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում: Երիտասարդ և հնագույն լավային հոսքերի հատման եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջև. Փոքր Ալ լճի ջրերը հոսում են դեպի Մեծը: Լճափերն ունեն մեղմ գծագրություն, քարքարոտ է միայն հյուսիսային ափը. ծածկված է քարաթափվածքներով և քարացրոններով: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է:

Մեծ Ալ լիճ

Որոշ քարտեզների վրա այս լճերը հանդիպում է նաև Մեծ Փորակնալիճ և Փոքր Փորակնալիճ անվանումներով: Ներկայումս լճերն օգտագործվում են ձկնաբուծական նպատակով:

Արտավանի լիճ

Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա է: Լճի կադաստրային անունը Ալլիճ է, սակայն լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է։ Վերևից նայելիս լիճը նման է աշխարհի քարտեզին:

Արտավանի լիճը

Արտավանի լիճը

Թարփի լիճ

Թարփի լիճը գտնվում է Ողջաբերդի լեռներում՝ Գեղարդ գյուղից 5,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2170 մետր բարձրության վրա։

Թարփի լիճը Ողջաբերդի լեռներում / Հեռվում Արագած լեռնազանգվածն է

Թարփի լիճը Ողջաբերդի լեռներում

Ակնա լիճ

Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։

Ակնա լիճն ու Գեղամա լեռները

Ակնա լիճն ու Գեղամա լեռները

Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո: Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, որը թափվում է Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյանի ջրամբարը: Արփի լճին ամենամոտ տեղակայված Պաղակն գյուղակում է գրանցվել Հայաստանի ամենացածր՝ -46 աստիճանը:

2009 թ․-ին ատեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։

Արփի լիճ

Արփի լիճ

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ  սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Կապույտք կամ Գոմքի լիճ

Կապույտք լիճը առաջացել է համանուն գետի վրա՝ գետի հունի արգելափակման հետևանքով։ Գտնվում է Կապույտ գյուղից 3,2 կմ հարավ-երևելք, ծովի մակերևույթից 2055 մետր բարձրության վրա։ Լիճն անվանում են նաև Գոմքի լիճ, քանի որ մոտ է գտնվում Գոմք գյուղին։ Պաշտոնական անուն չունի։

Կապույտք լիճ

Կապույտք լիճ / Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի

Գոշի լիճ

Լճակը գտնվում է Տավուշի  մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:

Գոշի լիճ

Գոշի լիճ

Լեսինգի լիճ

Լեսինգի լիճ

Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։

Լեսինգի լիճ

Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգ

Ծակքարի լիճ

Ծակքարի լիճը գտնվում  է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:

Ծակքարի լիճ

Ծակքարի լիճ

Կապուտան լիճ

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:

Կապուտան / Գոգի/ լիճ

Կապուտան / Գոգի/ լիճ

Կապտաչ կամ Սրտներ լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Տեղացիները լճին «սրտներ» են ասում, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի:

Կապտաչ լիճ

Կապտաչ լիճ

Գազանալիճ

Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:

Գազանալիճ / Լուսանկարը՝ Կարեն Մարությանի

Գազանալիճ

Ակնալիճ (Այղր)

Ակնալիճը գտնվում է Ակնալիճ գյուղում, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։

Ակնա (Այղր) լիճ

Ակնա (Այղր) լիճ / Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

Մարգալիճ

Լճակը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ է, մակերեսը` 1 հա:

Մարգալիճ

Մարգալիճ / Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Վարդավառի լիճ

Վարդավառի լիճը գտնվում է Երևանում։ Կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել է Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչ օրս։

Վարդավառի լիճ

Վարդավառի լիճ / Լուսանկարը՝ Արծրուն Արշակյանի

Ծաղկունյաց լիճ

Ծաղկունյաց լիճը գտնվում է Ծաղկունյաց լեռների լանջերին, Աղվերանից 3,6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2427 մետր բարձրության վրա։

Ծաղկունյաց լիճ

Ծաղկունյաց լիճ

Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսարևմտյան՝ անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ 0,03 ք․կմ, միջին խորությունը` 7 մ:

Պարզ լիճ

Պարզ լիճ

Նազելի լիճ

Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գեղամա լեռներում։ Գտնվում է Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում՝ Նազելի լեռնագագաթից 1,7 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։

Նազելի լիճ

Նազելի լիճ / Գեղամա լեռներ / Լուսանկարը՝ Շուշան Ռուբենյանի

Աթանի լիճ

Աթանի լիճը գտնվում է Լոռու մարզում, Աթան գյուղից 1 կմ արևելք, ծովի մակարդակից 1792 մ բարձրության վրա։

Աթանի լիճ

Աթանի լիճ / Լուսանկարը՝ Ստեփան Նալբանդյանի

Սև լիճ և Սագի լիճ

Սև լիճը գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Մեծ Իշխանասարի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 2660 մետր բարձրության վրա: Մակերեսը` 1,6 ք․կմ:

Սև լիճ

Սագի լիճը գտնվում է Սև լճից 300 մետր դեպի արևելք։

Սև լիճ

Ծղուկի կամ Ուխտասարի լիճ

Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ) գտնվում է Ծղուկ լեռնագագաթից 2,3 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճի ափին են գտնվում բազմաթիվ ժայռապատկերներ։ Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել։

Ուխտասար

Ուխտասարի լիճ

Երկնաքարի լիճ

Իրականում այս լճակն անանուն է, բայց ասում են իբր առաջացել են երկնաքարի հարվածի տեղում։ Չնայած փոքր մակերեսին, խորությունը մոտ 5-6 մետր է։ Լճակը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում և շատ պարզ երևում է Ուղտասարի վերելքի ընթացքում։

Երկնաքարի լիճ

Երկնաքարի լիճ

Այլակ լիճ

Այլակ լիճը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, Թրասար լեռնագագաթից 6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2985 մետր բարձրության վրա։

Այլակ լիճ

Այլակ լիճ

Հովվի լիճ

Հովվի լիճը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, ծովի մակերևույթից 3190 մ բարձրության վրա, Ծղուկ լեռնագագաթից 1,3 կմ հյուսիս-արևելք։

Ծղուկ լեռ

Տեսարան Ծղուկ լեռան գագաթից։ Հեռվում երևում է Հովվի լիճը։

Վարդենիքի կամ Վարթանեսի լիճ

Վարդենիքի լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ելփին գյուղից 3,5 կմ հյուսիս-արևելք, Շրեշտասարի լանջին, ծովի մակերևույթից 1753 մետր բարձրության վրա։ Լճակը սնվում է ստորգետնյա ջրերով։

Շրեշտի կիրճ

Վարդենիք լիճ

Ումրոյ լիճ

Ումրոյ լիճը գտնվում է Արագածոտնի  մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:

Ումրոյ լիճ

Ումրոյ լիճ

Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ է:

Քարի լիճ

Քարի լիճ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Եղնալիճ

Եղնալիճը գտնվում է Արագածի հյուսիսարևելյան լանջին, Կուրաղբյուր լճից 230 մետր հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 3016 մետր։

Եղնալիճ

Եղնալիճ / Լուսանկարը՝ Կարինե Հակոբյանի

Ռապի լիճ

Ռապի լիճը Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մետր է, մակերեսը՝ 1,2 հա։

Ռապի լիճ

Ռապի լիճ

Ջոջ լիճ

Ջոջ լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռներում, Լուսագյուղից 1,2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2286 մ է։ մակերեսը՝ 0,05 հա։

Ջոջ լիճ

Ջոջ լիճ / Լուսանկարը՝ Արծրուն Արշակյանի

Յոթ լիճ

Աստղոնք լեռան հարավային լանջերին են գտնվում մի քանի փոքրիկ լճակներ, որոնց ընդհանուր անունով կոչում են «Յոթ լիճ»։ Գտնվում են ծովի մակերևույթից մոտ 3000-3300 մետր բարձրության վրա։

Աստղոնքի «Յոթ լիճը»

Աստղոնքի «Յոթ լիճը» / Լուսանկարը Աղասի Մարտիրոսյանի

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ

Ջրաշուշանների լիճը գտնվում է Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ / Լուսանկարը՝ Լուսինե Աղաբեկյանի

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ

Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ / Լուսանկարը՝ Լուսինե Աղաբեկյանի

Որոտանի լիճ

Որոտանի լիճն առաջացել է Որոտան գետի վրա՝ փլվածքի հետևանքով։ Գտնվում է Հարժիս գյուղից 1,6 կմ հարավ՝ Որոտանի կիրճում։ Ծովի մակերևույթից 1195 մետր բարձրության վրա։ Լիճը կարելի է տեսնել Հարժիսից տաթև տանող արշավային երթուղին անցնելիս։

Որոտանի լիճ

Որոտանի լիճ

Գոշնավար լիճ

Գոշնավար լիճը գտնվում է Սյունիքի բարձրավանդակում, Արցախի Քաշաթաղի շրջանում, Խոզնավար գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2029 մետր բարձրության վրա։

Գոշնավար լիճ

Գոշնավար լիճը

Հոգելիճ

Հոգելիճը գտնվում է Գոշնավար լճից 600 մետր արևմուտք՝ ծովի մակերևույթից 2069 մետր բարձրության վրա։

Հոգելիճ

Հոգելիճ

Սևակն լիճ

Սևակն լիճը գտնվում է Արարատի մարզում, Գենուտի լեռներում, Զանգակատուն գյուղից 1 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1740 մետր է, մակերեսը՝ 0,6 հա։

Սևակն լիճ

Սևակն լիճ / Լուսանկարը՝ Ստեփան Նալբանդյանի

Ջղին լճեր

Ջղին բնական լճակները գտնվում են Խոսրովի արգելոցում, Ուրցաձոր գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա։

Ջղին լճեր

Ջղին լճեր

Ամառանոց լիճ

Ամառանոց լիճը գտնվում է Շարայի լեռան հյուսիսային լանջին, Լեռնապար գյուղից 6,5 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2324 մետր բարձրության վրա։

Շարայի լեռան լանջին գտնվող Ամառանոց լիճը

Շարայի լեռան լանջին գտնվող Ամառանոց լիճը / Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի

Արմաղանի լիճ

Արմաղանի լիճը գտնվում է Արմաղան լեռան խառնարանում, Մադինա գյուղից 3,4 կմ հարավ-արևմուտք, ծովի  մակերևույթից 2793 մետր բարձրության վրա։ լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2,5 մետր։Արմաղան

Արմաղանի խառնարանային լիճը

Աչքասարի լիճ

Աչքասարի լիճը գտնվում է Ջավախքի լեռնավահանում, Աչքասար լեռնագագաթից 930 մետր արևելք, ծովի մակերևույթից 2932 մետր բարձրության վրա։

Աչքասար

Աչքասարի լիճ

Հորսի լիճ 

«Հորսի լիճ» ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Հորս գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Քարկատարի լեռներում, ծովի մակերևույթից 2090 մ բարձրության վրա։

Հորսի լիճ

Հորսի լիճ

Այստեղ ներկայացրել էինք միայն Հայաստանի տարածքում գտնվող լճերը, իսկ ողջ Հայկական լեռնաշխարհի լճերին կարող եք ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի լճերը հոդվածում։

Աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s