Առասպելներ, ավանդազրույցներ

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. -Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել։

Продолжить чтение «Առասպելներ, ավանդազրույցներ»