Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիները որոշել էին պարզել՝ հե՞շտ է հայտնաբերել դարերով հողի տակ պահված իրերը: Այդ նպտակով, և ոչ միայն, այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քաղաքամայր Երևանը նախագծի շրջանակներում ծանոթացանք քաղաքի կառուցման պատմությանը ու որոշեցինք չուշացնել այցելությունները քաղաքի տարբեր վայրեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կարճ շրջայց ունեցանք, որի ժամանակ ծանոթացանք արդեն հայտնաբերված իրերին, քաղաքի մասին վկայող արձանագրություններին, մակետին, տարատեսակ գործիքներին: Ամենապասված պահը առջևում էր.վերցրինք գործիքներն ու անցանք պեղումներին՝ է՛լ կավի կտորներ, է՛լ կճուճներ, էլ՛ հականալի-անհասկանալի գտածոներ, մաքրեցինք, հավաքեցինք ու հասկացանք, որ այդքան էլ հեշտ գործ չէր առանց վնասելու գտնելը)):
Օրն ամփոփեցինք բլուրը բարձրանալով, ամրոցն ուսումնասիրելով: Շատ լավ օր էինք ընտրել. ամբողջ քաղաքը, Արայի լեռը, Արագածն ու Արարատը իրենց ողջ փայլով մեզ հետ էին: