Աշխարհի ժողովուրդները տարբեր կերպ են դիմավորում Ամանորը. ԱՄՆ-ում, օրինակ, կազմակերպվում են ջրային շքերթներ՝ ծաղկազարդ նավակներով, անգլիացիները շատ են կարևորում, թե այդ օրն ով է առաջինն իրենց տուն մտնում. եթե եկողը շիկահեր է, լավ նշան է, եթե թխամազ՝ ոչ այնքան: Չինացիներն այդ գիշեր չեն քնում՝ ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար, իսկ իտալացիները մեծ հրճվանքով պատուհանից դուրս են նետում հին իրերը. որքան շատ՝ այնքան լավ:
Продолжить чтение «Հայկական Ամանորը և Ձմեռ Պապը»День: 11 декабря 2020
Հայաստանի բերդերը և ամրոցները
Հայաստանն աշխարհի ամենահին և ամենահարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ բերդերը և ամրոցներն ապրում են մինչ օրս:
Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։
Продолжить чтение «Հայաստանի բերդերը և ամրոցները»Արագած, Արա, Աժդահակ
Արագած լեռ
Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:
Продолжить чтение «Արագած, Արա, Աժդահակ»Հայաստանի ջրվեժները
Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած
թափվող ջրի հոսանքը:
Ունենալով լեռնային բնույթ՝ ՀՀ տարածքով հոսաղ գետերի անկումը
բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը:
Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ
գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի
ջրվեժը (23 մ): Հայաստանում հայտնի է նաև Լիճքի ջրվեժների կասկադը:
Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք
գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և
աշնանը:
Անվերջ բացահայտվող Հայաստանում օր-օրի փորձում ենք բացահայտել
և ներկայացնել հանրությանը այն ջրվեժները, որոնք դեռևս
գրականության մեջ ներառված չեն:
Ջերմուկի ջրվեժ
Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի
մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ
վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից
3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։