Հայաստանի բերդերը և ամրոցները

Հայաստանն աշխարհի ամենահին և ամենահարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ բերդերը և ամրոցներն ապրում են մինչ օրս:

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։

Похожее изображение
Похожее изображение

Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են։ Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։ Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։

  Երևանում պետական նշանակության հնագիտական հուշարձան է մ.թ.ա 782 թվականին Վանի թագվորության արքա ՝ Արգիշտի Ա-ի կողմից հիմնադրված Էրեբունի ամրոցը: Շատ ցավալի է, որ այսօր հուշարձանի ընթացիկ վիճակը անմխիթար է:

Картинки по запросу էրեբունի ամրոց

Երևանում մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում նաև Ծիծեռնակաբերդ (հնավայր) ամրոցը: Սիրո արմատներ ունի այս ամրոցը: Ըստ ավանդույթի այստեղ ապրել է սիրո աստվածուհի ՝ Աստղիկը, որը ծիծեռնակների միջոցով լուրեր է ուղարկել իր սիրեցյալին ՝ Վահագնին: Ծիծեռնակաբերդը դեռևս լավ ուսումնասիրված չէ: 1967թ-ին Ծիծեռնակաբերդում բացվեց Մեծ եղեռնի հուշահամալիրը, որտեղ յուրաքանչյուր հայ գնում է հարգանքի տուրք մատուցելու:

Картинки по запросу ծիծեռնակաբերդ

Հայկական լեռնաշխարհը այնքան հարուստ է բերդերով ու հնամենի կոթողներով, որ զբոսաշրջիկները նույնիսկ ունեն իրենց նախընտրելիները: Դրանցից մեկն է Ամբերդը, որը ամենավառ և սկզբունքային գծերով արտահայտված ամրոցներից մեկն է:

Հայաստանը հարուստ է նաև եկեղեցիներով և պատմական վանքերով: Հաղարծինի վանքը, Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Սևանավանքը:

Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկն է կապուտաչյա գեղեցկուհու ՝ Սեանալճի Աղթամար կղզու Աղթամարի վանքը: Աղթամարի վանքը միջնադարյան հոգևոր-մշակութային կենտրոն է, որի գլխավոր կառույցն է Սբ. Խաչ եկեղեցին: Բարձրարվեստ է եկեղեցու զարդանկարներով և արվեստաբանական թեմաներով որմնանկարչությունը, որն իր պատկերագրական համակարգով զգալիորեն նախորդել է Արևմուտքին:

ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․Ի՞նչ է  ամրոցը կամ բերդը։

2․ Նկարագրել ինչպիսի՞ տեսք ունի ամրոցը։

3․ Թվարկե՜լ հայկակն  ամրոցները։

4․ Նկարագրե՜լ հայկական եկեղեցիները ու վանքերը։

5․ Ներկայացնել,  ըստ ցանկության որևէ հայկական եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s