1-ին պարապմունք — 9:20 — 10:05 Продолжить чтение «Ժամատախտակ»
Рубрика: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
Երաժշտություն
Անգլերեն
1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։ Продолжить чтение «Անգլերեն»
Տեխնոլոգիա
Թեմաներ՝
Իմ ամառը- Նկար մատիտով, յուղամատիտով, ջրաներկով, Paint ծրագրով
Ինքնանկար- Նկար Paint ծրագրով , մատիտով, յուղամատիտով,
Իմ տունը- Նկար մատիտով, յուղամատիտով,
Իմ ընկերը- Նկար Paint ծրագրով , մատիտով, յուղամատիտով
Դիմանկար- Նկար Paint ծրագրով , մատիտով, յուղամատիտով
Բացիկ ուսուցչին- Նկար Paint ծրագրով Продолжить чтение «Տեխնոլոգիա»
Մայրենի
սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ
- սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսեւորմանը
- սեփական միտքը բանավոր եւ գրավոր ձեւակերպելուն եւ արտահայտելուն
- սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
- սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
- լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում
- բանավոր եւ գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում
- բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում
- ստեղծագործական մտածողության, երեւակայության զարգացում
- վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում
- լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
- անկաշկանդ եւ գրագետ գրավոր եւ բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները
- կառուցել ճիշտ եւ փաստարկված խոսք
- զարգացնել լեզվական ստեղծագործական երեւակայությունը:
- ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու,անընդհատ է եւ ամենուր:Այն առկա էգործունեության բոլոր ձեւերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը,կարծիքը,հույզերը:
- Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների լիարժեք կիրառմամբ:Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու/առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
- Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաեւ
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում եւ տանը`կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:
թվային(այլոց կողմից եւ տեղում` կրթահամալիրի սովորողների,ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով եւ կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների եւ այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս եւ հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաեւ սովորողի ընդունակությունները եւ նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր,առաջադրանք
Գրել:
Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երեւույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ,պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ ինչպես նաեւ՝ հայտարարություններ ուշնորհավորանքներ:
Հորինել:
հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել եւ այլն:
Նամակներ:
Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլեւ հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր:Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգեւորելու համար
Գնահատում:
Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են:
- Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա եւ նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ
- Մի քանի բառով նկարագրել եւ բնութագրել իրեն եւ մյուսներին
- Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները
- Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը`համապատասխան մեջբերումներ անելով
- Բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր,բառակապակցություններ
- Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին,պատասխանը հիմնավորել
- Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց,արարքների վերաբերյալ
- Պաշտպանել սեփական կարծիքը
- Հարցադրումներ անել լսածի վերաբերյալ
- Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի մասին կարծիք հայտնել
- Բարդ բառեր կազմել` միացնելով մի քանի անսպասելի բառեր եւ բացատրել դրանց իմաստը
- Փոփոխել ծանոթ հեքիաթները`ա)ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ)փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
- Հորինել նոր, երեւակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց
- Փոփոխել ծանոթ առած-ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար.
- Հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ,պատմություններ.
- Ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը:
Երկրորդ դասարանցին պիտի կարողանա`
- Կարդալ եւ հասկանալ տեքստը.
- Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել եւ բացատրել.
-
Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել,ներկայացնել
-
3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել այն իրադարձությանմասին, որին ինքը մասնակցել է
-
Նամակներ գրել
-
Հրավիրատոմսեր պատրաստել
-
Շնորհավորանքներ գրել
-
3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել / միտքը ձեւակերպել, գրանցելհորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը/
-
Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով
-
Օժանդակ բայերը ճիշտ գրել/ ներկա ժամանակ/
-
Հատուկ անունները գրել մեծատառով.
-
Խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտել
Վանկ՛. Գործնական ծանոթություն վանկի հետ’ տրված վանկերով բառեր կազմել:
Բառ: Բառիմաստի բացատրություն (գտնել բացատրված բառը, տալ տրված բառի բացատրությունը): Հոմանիշություն’ իմաստով մոտ բառեր (խոշոր – մեծ – հսկա, ճերմակ – սպիտակ, հարց տալ – հարցնել, լույսը բացվել – լուսանալ, մանուկների պարտեզ –
մանկապարտեզ): Հականիշություն (դառը – քաղցր, գոհ – դժգոհ):
Բարդ բառեր: Անհնչյունափոխ արմատներով անհոդակապ բարդություններ (խաղընկեր, ծովափ): Անհնչյունափոխ արմատով հոդակապով բարդություններ (օդանավ, տոնածառ): Մեկ հնչյունափոխված արմատով անհոդակապ բարդություններ (ձնծաղիկ, մոխրաման): Մեկ հնչյունափոխված արմատով հոդակապով բարդություններ (կարմրագույն, շնագայլ): Ածանցավոր բառեր: Ան նախածանց և իկ, ուհի, ենի վերջածանցներ:
Բառերի խմբավորում ա) ըստ ցույց տրված առարկաների խմբերի (բանջարեղեն, մրգեր, ծաղիկներ, թռչուններ, ծառեր և այլն), բ) ըստ քերականական հատկանիշների (առարկա, առարկայի հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր)’ հիմք ունենալով ղրանց առաջադրվող հարցերը (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞րը, ինչպիսի՞, ի՞նչ է անում, ի՞նչ են անում…):
Հավաքական գոյականներ (վտառ, ոհմակ, պարս…): Հատուկ անունների գրությունը (անուն, ազգանուն, հայրանուն, կենդանիներին տրվող անուններ): Գործնական ծանոթություն ձայնարկությունների հետ:
Նախադասություն: Նախադասության կազմում’ տրված բառերով: Նախադասության իմաստի փոփոխությունը’ կախված բառերի շարադասությունից: Նախադասության իմաստի փոփոխությունը’ կախված մեկ բառի տեղափոխությունից: Նախադասության կազմությունն ըստ նրա կազմի մեջ մտնող անդամներին տրված հարցերի (ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ է անում): Պարզ համառոտ նախադասության ընդարձակում’ ըստ տրված առաջադրանքի: Պարզ ընդարձակ նախադասության համառոտում’ ըստ տրված առաջադրանքի: Հարցական նախադասության կազմում: Հրամայական նախադասության կազմում: Բացականչական նախադասության կազմում:
Նախադասությունների, տրամաբանական կապը:
Առոգանություն:
Լեզվական կառույցներ’ Եթե …………………………… ՛իսկ…………………..
ավելի …….քան …….. : Լեզվական կառույցների հոմանիշություն (Գայլն ավելի շատակեր է, քան աղվեսը: Գայլն աղվեսից շատակեր է):
Ստացական հոդ: Ստացական հոդի և դերանվան հոմանիշությունը (իմ գիրքը – գիրքս, քո գիրքը – գիրքդ):
Կետադրություն՝ Վերջակետի կարևորությունը գրավոր խոսքում:
Գրավոր աշխատանքների տեսակներ
* արտագրություններ (ոչ մեխանիկական, որևէ առաջադրանքով).
* պատասխանել հարցերին մի քանի նախադասությամբ գրանցելով սեփական միտքը.
* ուսուցչի թելադրանքով գրի առնել իրեն անհրաժեշտ ինֆորմացիան.
* մի քանի նախադասությամբ գրել փոքրիկ ստեղծագործական շարադրություններ,
* տրված առաջադրանքով գրել նկարագրական շարադրություններ
2- րդ դասարանն ավարտած երեխան պիտի կարողանա’
* ձայնսվոր հնչյունները բառասկզբում, յէվ (Էվ) հնչյունակապակցությունը ճիշտ գրել,
* օժանդակ բայերն առանձին գրել,
* հատուկ անունները (անուն, ազգանուն, հայրանուն, կենդանիներին տրվող անուններ) մեծատառով սկսել,
* բառերը վանկերի բաժանել (ոչ գաղտնավանկ),
* գտնել չհնչյունափոխված նույնարմատ բառերի արմատը,
* կազմել բառեր ա ն, իկ, ուհի, ենի ածանցներով,
* գրել տրված բառերի հոմանիշներն ու հականիշները,
* ըստ հարցերի գրել առարկա, առարկայի հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,
* գտնել բացատրված բառը,
-նախադասություն կազմել ըստ նրա անդամներին տրված հարցերի (ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ է անում),
* պարզ համառոտ նախադասությունն ընդարձակել երկու-երեք բառով,
* պարզ ընդարձակ նախադասությունը համառոտել՝ ըստ տրված առաջադրանքի,
* պատմողական նախադասություն կազմել,
* հարցական նախադասություն կազմել,
* հրամայական նախադասություն կազմել,
* կազմել տեքստ’ տրված նախադասությունների տրամաբանական կապով,
* Նախադասությունները վերջակետով առանձնացնել,
* ճիշտ գործածել լեզվական կառույցները’ …….. ավելի ….. , քան
……………….. ից…….է: (Գայլն ավելի շատակեր Է, քան աղվեսը: Գայլն աղվեսից շատակեր Է).
* կարդալ փոքր տեքստ (մինչև 150 բառի սահմանում).
* պատասխանել սյուժեի հետ կապված հարցերին,
* մի քանի բառով վերաբերմունք արտահայտել հերոսների, նրանց գործողությունների ու արարքների նկատմամբ,
* վերաբերմունք արտահայտել ստեղծագործության նկատմամբ: