Рубрика: Իմ գրադարանը
Ընթերցասերները կրկին Տիգրան Հայրապետյան գրադարանում
Ես և իմ գրադարանը, նախագիծ
Սեպտեմբեր ամսից սկսեցինք նախագիծ՝ «Ես և իմ գրադարանը», խմբով պարբերաբար այցելում ենք գրադարան ու գրքեր վերցնում, երկու շաբաթ հետո վերադարձնում ենք ու նորը վերցնում։
Առաջին այցելությունը վախեցնում էր սովորողներին, հարցնում էին, թե պարտադի՞ր է գիրքն ամբողջությամբ կարդալը, խուսափում էին գրադարան գնալուց։ Սովորողների վախերը հաղթահարվեցին, երբ հանդիպեցինք տիկին Նոննային, որը սիրով ցույց տվեց գրադարանը, բոլորին առաջարկեց իրենց ցանկություններին համապատասխան գրքեր: Սովորողներն անհամբեր սպասում էին վերադարձին, որ բացեին ու կարդային իրենց վերցրած գրքերը։ Այցելությունների ժամանակ գրադարանում հեքիաթ կարդացինք, նկարեցինք ու այդ ամենը, ամենակարևորը, մեծ սիրով, առանց որևէ նեղսրտածության: Ընկեր Լուսինեն խրախուսեց լավագույն ընթերցողին, արդեն ամեն այցելության ժամանակ սովորողները սպասում են, թե այս անգամ ո՞վ է արժանանալու խրախուսանքին։
Սովորողներն ընթացքում փոխանակվում են վերցրած գրքերով, դպրոցում պատմում, թե ինչի մասին են կարդացել, նկարահանում տեսանյութեր կարդացած գրքերի վերաբերյալ:
Հրապարակված նյութեր
Հանդիպում մանկագիր Հելեն Ավագյանի հետ
ԵՍ ՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցող․ նկարաշար
Գրադարանի մշտական ընթերցողները
Պատմում է Ալեքս Տեր-Մովսիսյանը
Ուղիղ եթերներ
Ես ու իմ գրադարանը
«Իմ գրադարանը»․ պատմում է Սերգեյը
Հ․ Թումանյան, Սուտասանը