Պեղումների օր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիները որոշել էին պարզել՝ հե՞շտ է հայտնաբերել դարերով հողի տակ պահված իրերը: Այդ նպտակով, և ոչ միայն, այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քաղաքամայր Երևանը նախագծի շրջանակներում ծանոթացանք քաղաքի կառուցման պատմությանը ու որոշեցինք չուշացնել այցելությունները քաղաքի տարբեր վայրեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կարճ շրջայց ունեցանք, որի ժամանակ ծանոթացանք արդեն հայտնաբերված իրերին, քաղաքի մասին վկայող արձանագրություններին, մակետին, տարատեսակ գործիքներին: Ամենապասված պահը առջևում էր.վերցրինք գործիքներն ու անցանք պեղումներին՝ է՛լ կավի կտորներ, է՛լ կճուճներ, էլ՛ հականալի-անհասկանալի գտածոներ, մաքրեցինք, հավաքեցինք ու հասկացանք, որ այդքան էլ հեշտ գործ չէր առանց վնասելու գտնելը)):
Օրն ամփոփեցինք բլուրը բարձրանալով, ամրոցն ուսումնասիրելով: Շատ լավ օր էինք ընտրել. ամբողջ քաղաքը, Արայի լեռը, Արագածն ու Արարատը իրենց ողջ փայլով մեզ հետ էին:

Продолжить чтение «Պեղումների օր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում»

Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ «Հայաստանի լճերը» ցանկում ներառել ենք միայն այն լճերը, որոնք բնական են կամ ունեն բնական ծագում, բայց հետագայում վերածվել են ջրամբարների։

Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը
Продолжить чтение

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Продолжить чтение «Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները»

«Հայրենագիտություն» առարկայի 4-5-րդ դասարանների ծրագիր, 2020-2021 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հայեցակարգը Продолжить чтение ««Հայրենագիտություն» առարկայի 4-5-րդ դասարանների ծրագիր, 2020-2021 ուստարի»