Թեմա՝ Հայոց մայրաքաղաքները
Առցանց հանդիպում՝ 20.03.2020`12:00, zoom.us հարթակ
Թեմա՝ Հայոց մայրաքաղաքները
Առցանց հանդիպում՝ 20.03.2020`12:00, zoom.us հարթակ
Նպատակը. ուսումնասիրել հայ ժողովրդի պատմության ընթացքում ստեղծված մայրաքաղաքները՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
Ընթացքը. հեռավար-առցանց դասընթացի ժամանակ ուսումնասիրել մայրաքաղաքները, power pont-ով ստեղծել սահիկահանդես, որում կներկայացվի մեկ քաղաքի ստեղծման պատմությունը, ունեցած նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, ներկայիս կարգավիճակը: Ստեղծված նյութերը տեղադրել բլոգում: 20.03.2020-ի առցանց հանդիպման ժամանակ կքննարկվեն արդեն կատարված աշխատանքները:
Արդյունքը՝ Սովորողները կծանոթանան մայրաքաղաքների ստեղծման պատմությանը:
Սարգիս Մարտիրոսյան, Տիգրանակերտ
Ռոբերտ Սահակյան
Ինքնաստուգում-թեստ
1. Ե՞րբ է ստեղծվել հայերենը:
2. Ե՞րբ են ստեղծվել հայոց այբուբենի տառերը, ու՞մ կողմից:
3. Որո՞նք են ժամանակակից հայերենի երկու ճյուղերը։
4. Ե՞րբ է քրիստոնությունը ճանաչվել Հայաստանում պետական կրոն: Ի՞նչ էին դավանում հայերը մինչ քրիստոնեությունը:
5․ Ի՞նչ աստվածներ ես հիշում մինչքրիստոնեական շրջանից:
6․ Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը:
7. Ո՞վ է Վանի թագավորության հիմնադիրը:
8. Ե՞րբ է կառուցվել Էրեբունին, ո՞վ է հիմնադիրը:
9. Ո՞վ է Արտաշեսյան դինաստիայի հիմնադիրը: Ե՞րբ է ստեղծվել դինաստիան:
10. Ինչպե՞ս ամուսնացավ Արտաշեսը, ու՞մ հետ:
11. Պատմի՛ր Արտաշեսի և Արտավազդի առասպելի մասին:
12. Ո՞ր քաղաքներն էին հայտնի Արտաշեսյան դինաստիայի օրոք:
13.Ի՞նչ գիտես Տիգրան Մեծի մասին:
14. Արտաշեսյան դինաստիայի հայտնի արքաներին նշի՛ր:
15. Ո՞վ է հիմնադրել Արշակունիների դինաստիան:
16. Արշակ 2-րդը՝ Պարսկաստանում: Ի՞նչ ես հիշում նրա և Շապուհի մասին:
17. Ովքե՞ր են Արշակունի դինաստիայի հայտնի արքաները:
18. Ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան հայ ժողովրդի համար Արակունիների դինաստիայի ժամանակ:
19. Բագրատունիների թագավորությունը ե՞րբ է հիմնադրվել, ու՞մ կողմից:
20. Պայքար արաբների դեմ․ կհիշե՞ս որևէ դրվագ:
21. Բագրատունիների հայտնի արքաները:
22. Ի՞նչ գիտես Կիլիկիայի մասին: Ո՞ր արքայատոհմերն են եղել այնտեղ:
23. Կիլիկիայի մայրաքաղաքը ո՞րն էր:
24. Ո՞ր քաղաքներն էին Կիլիկիայի հայտնի քաղաքները:
24. Ո՞ր քաղաքներն էին Կիլիկիայի հայտնի քաղաքները:
26. Որո՞նք են Արցախի հայտնի կոթողները, քաղաքները:
Ո՞ր թեման ես ամենից շատ հավանել: Ինչու՞
Ամփոփումներ
Սարգիս Մարտիրոսյան
Մաքսիմ Սահրադյան
Յուրա Սահակյան
Լորի Նիքոլյան
Մելանյա Քեքեջյան
Փետրվարի 12-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի հայրենագիտության և տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբերը մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և Արաբկիրի հայրոդյաց տան կողմից իրականացվող՝ծաղկաթերթերի վերամշակման բաց դասին: Տարբեր դպրոցների 140 սովորողների հետ մեր երեխաներն էլ իմացան՝ ինչպես կարող են թղթի թափոններից նոր թուղթ ստանալ՝ավելացնելով Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին հավաքված ծաղկաթերթերը: Ավարտին մեզ հետ բերեցինք ծաղկաթերթիկներ, որոնք տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբի դասավանդող Տաթև Աթոյանի օգնությամբ կվերածենք գեղեցիկ էջերի, մոմերի, հուշանվերների:
Նախագծի վերջին փուլում կմասնակցենք ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդում իրականացվող ծաղկահավաքին:
Ետդարձին ունեցանք կանգառներ՝ տեսնելու քաղաքում տեղադրված մ․թ․ա․ 3-2 հազարամյակների ձկնակերպ և ցուլակերպ վիշապաքարերը, նաև Արգիշտի 1-ին արքայի կողմից Վանա ժայռին փորագրված՝ Խալդ աստծուն նվիրված սեպագիր արձանագրության կրկնօրինակը:
Տեսանյութի, լուսանկարների հեղինակ՝ Տաթև Աթոյան
Օր՝ 12.02.20, ժամը 11:30-15:00
Նպատակը՝ Մասնակցություն ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և
Արաբկիրի հայորդյաց տան կողմից կազմակերպված ծաղկաթերթերի վերամշակմանը
Հանդիպման վայրը՝ Արաբկիրի հայորդյաց տուն
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի հայրենագիտության և տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խումբ
Ընթացքը.
1-ին փուլ- Մասնակցություն ծաղկաթերթերից վերամշակված #թուղթ և #մոմ ստանալու աշխատանքներին
2-րդ փուլ-Հյուսիսային դպրոցում ծաղկաթերթերից մոմերի պատրաստում՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ներկայացուցչի օգնությամբ
3-րդ փուլ-Մասնակցություն ծաղկաթերթերի հավաքմանը ապրիլի 26-ին
Կանգառներ՝ «Առագաստ» սրճարանի այգու վիշապաքար,մ.թ.ա. 3-2 հազարամյակ, Վերնիսաժ, ցուլի տեսքով վիշապաքար:
Արդյունքը կհրապարակվի բլոգում, ենթակայքում
Մասնակիցներ՝
1. Մելանյա Քեքեջյան
2. Սաթինե Սահակյան
3. Լորի Նիքոլյան
4. Արսինե Բադալյան
5. Եվա Վարդանյան
6. Մաքսիմ Սահրադյան
7. Օֆելյա Եսոյան
8. Գայանե Սարգսյան
9. Սուրա Սահակյան
10. Լիլյա Դուրգարյան
11. Լաուրա Դուրգարյան
12. Դավիթ Սուրենի Մարգարյան
13. Մայա Խաչատրյան
14. Օլգա Ալեքսանյան
Կոնդը բացահայտելու համար պետք է գնալ, քայլել, խոսել, տեսնել, զգալ…
Արդեն որերորդ անգամ ուզում էի, որ հայրենագիտության խմբի սովորողները ևս տեսնեն, զգան, կարևորեն:
Հայկուհի Հովհաննիսյանի զանգը տեղին էր. կոնդեցի նկարիչ-քանդակագործը Հայաստանում է, կարող ենք իր աչքերով տեսնել ուրիշ քաղաքը՝ քաղաքի մեջ:
Զարմանալի ջերմությամբ, անմիջականությամբ Նաիրի Գրիգորյանը դիմավորեց մեր 20 հոգանոց խմբին, սկսեց ուղեկցել Կոնդի՝ իրեն ծանոթ, մի մասն էլ՝ արդեն «անծանոթ » բակերով: Մանկության բակերը մտնելիս արվեստագետը ուզում էր մեզ էլ փոխանցել իր զգացողությունները՝ էստեղից ջուր էինք խմում, էս Կոնդի կենտրոնն էր, հավաքվում էին բոլորը, էս էլ՝ բացօթյա բաղնիքի պարանը)):
Մեր հարցասեր խմբի հետ վերջին կանգառը նկարչի տունն էր, որտեղ մեզ դիմավորեց Նաիրի Գրիգորյանի մայրը՝ ջերմությամբ, պատրաստակամությամբ ու սիրառատ հայացքով: Իմացանք՝ ինքն է կողմնորոշվել ինչ դառնալ, երաժշտական դպրոցում ուսանելու ժամանակ սրտով չէր, հայրիկի ու հորեղբոր հետքերով էր ուզում գնալ: Կոնդեցի արվեստագետին հասկանալու համար պիտի լսել՝ ինչպես էին թաղի տղերքով իջնում լողալու, ինչպես էին բակից բակ իրար ուղեկցում ու ժամերով չկողմնորոշվում՝որտեղ բաժանվել իրարից, ինչպես էր վազելով հասել պապի բերած դաշնամուրը տեսնելու, որն այնքա՜ն սիրով տվեց մեր փոքրիկների ձեռքը:
Կայացած մարդ-արվեստագետի հետ այսպիսի անմիջական շփումը չի ջնջվի երեխաների մտքից, չէ՞ որ նրանց հետ խոսել էին ինչպես հավասարը հավասարի հետ: 1 ժամ հարցախեղդ անելուց հետո դեռ չասված, չճշտած հարցեր մնացին: Պայմանավորվեցինք․ հանդիպելու ենք արվեստագետի նորոգված արվեստանոցում:
Այսպիսի հարցազրույց՝
Տեսանյութի հեղինակ՝Հայկուհի Հովհաննիսյան
Նախագիծը՝ այստեղ
Հայկական պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։ Продолжить чтение «Վանի թագավորություն»
Հունական աստվածներ | Հայկական աստվածներ | |
---|---|---|
Զևս | երկնքի, ամպրոպի, կայծակի | Արամազդ |
Ապոլոն | արեգակի, բժշկության, լույսի | Տիր |
Արես | ռազմի | Վահագն |
Արտեմիս | լույսի | Անահիտ |
Հերմես | հովիվների, առևտրականների | Տիր |
Ափրոդիտե | սիրո, գեղեցկության | Աստղիկ |
Աթենաս | իմաստության, արհեստի | Նանե |
Հեփեստոս | կրակի, դարբնության | Տիր |
Ըստ ավանադաբանության Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը: Ըստ շումերական աղբյուրների տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Продолжить чтение «Դիցաբանություն, հունական -հայկական աստվածներ»
Շատ հետաքրքիր պատմություններ կան մեր բնակավայրերի մասին Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Երևան
Ըստ ավանդության, երբ Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջ բոլորը: Ջուրը ետ էր քաշվել և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…» Նա նկատի ուներ ցամաքը: Պատմում են, որ հենց այդ բարձրադիր տարածքում հետագայում կառուցեցին քաղաք, որի անունն էլ դրեցին Երևան:
Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։
Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։
Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:
Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:
Քանաքեռ
Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ: Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք: Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:
Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում` Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:
Խաղողի մասին
Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճխլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսացին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում:
Թթենի
Աղջկա բերդ
Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ:
Տաթև «Հոգին սուրբ տա թև»
Վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա տաշեղները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի տաշեղները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից (Հոգին սուրբ տա թև) վանքը կոչվում է Տաթև: Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար էլ նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:
Ջերմուկ
Երևանից 173կմ հեռավորության Արփա գետի ակունքում է գտնվում Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկը ՝Ջերմուկը:
Քաղաքի տարածքում գտնվող հնագույն ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գույություն է ունեցել է շատ վաղուց:Կա մի լեգենդ, որի համաձայն,շատ վաղուց , երբ մարդու ապրուստի հիմնկան միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով:Եվ ահա, մի անգամ , փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին:Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած,սկսում է փախչել:Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան:Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին,նետվում ջուրը և…..հրաշք՝ ջիրց դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինվածև անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից ,և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհից աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում էժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:
Ծաղկաձորի անունը արդեն իսկ հուշում է , որ նա հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր:Ծաղկունյանց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները: Քաղաքի հետ կապված կա մի ավանդություն, որի համաձայն քաղաքը ծաղիկներով է պատել Ատսղիկ աստվածուհին՝թաքնվելու համար աժդահայից, որը թփուտներում թաքնված հետևել է աստվածուհուն: Երբ աժդահան փորձել է հասնել աստվածուհուն և դիպչել նրան Աստղիկը գետնին է գցել իր ծաղկազարդ թիկնոցը, որից հետո դաշտը պատվել է ծաղիկներով: Հետագայում քաղաքը անվանվել է Ծաղկաձոր:
Սևանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է Գեղամա ծով։ Այդպես է կոչվել Գեղամ նահապեսփ անունով։ Նա գաղթել է հարավից՝ Արմավիրից, գնացել է հյուսիսի և հրապուրվելով գեղատեսիլ բնությամբ, բնակություն է հաստատել Սևանա լճի ափին, որը նրա անունով Գեղամա ծով է կոչվել։
[էջ 311]
Այս լեռները գտնվում են Երևանից հյուսիս-արևելք։ Ամենաբարձր գագաթը Աժդահակն է, որի բարձրությունը, եթե ծովի մակարդակից հաշվենք, կլինի 3589 մետր։ Գեղամա լեռները հայտնի են ոչ միայն բարձր դիրքով, այլև բազմաթիվ հովիտներով, որոնք ամռանը իրենց թավշապատ մարգագետիններով ու սառնորակ աղբյուրներով դառնում են հիանալի արոտատեղեր։ Գեղամա լեռները ջրային խոշոր շտեմարաններ են թե Սևանա լիճը թափվող մեծ ու փոքր գետերի, թե Երևանին սառնորակ ջուր մատակարարելու համար։
Լեռների անվան ստուգաբանությունը ավանդական է և կապված է Գեղամ նահապետի անվան հետ։ Օտարները նվաճելով մեր երկիրը այս լեռների անունը աղճատել և դարձրել են Աղմաղան։
Գեղամաբակը եղել է Սյունյաց աշխարհի Գեղարքունի գավառի հին քաղաքներից մեկը, որի անունը կապվում է Գեղամ նահապետի անվան հետ։ Սակայն Գեղամաբակը հետագայում վերանվանվել է Վասակաշեն, Սյունյաց նահապետ Գաբուռն Վասակ իշխանի անունով, որը ապրել է 9–րդ դարում և նրան չպետք է շփոթել մարզպան Վասակ Սյունիի հետ։ Հետագայում Վասակաշենն էլ է կործանվել։ Շատ ուշ, 19-րդ դարի սկզբին, Արևմտյան Հայաստանից՝ Դիադինից եկող գաղթականները Վասակաշենի տեղում հիմնեցին ներկա Վարդենիսը (Բասարգեչարը)։
Գեղամաշեն է կոչվել Այրարատ նահանգի գավառներից մեկը, որը ընդգրկել է Հրազդան գետի և Գեղամա լեռների միջև ընկած տարածությւունյը։ Գեղամաշեն գավառը մեր, պատմության մեջ հայտնի է նաև Մազազ գավառ անունով։ Գեղամաշեն է կոչվել Գեղամ նահապետի անունով և ավելացվել «շեն» մասնիկը և ունի մարդաբնակ տեղի իմաստ։
[էջ 312]
Անունը ծագել է Գեղամ նահապետի անունից և ավելացվել «ավան» մասնիկը, որը ունի «բնակավայրի», «տեղի» իմաստ։ Գեղամավանը գտնվում է Սևանի շրջանում, Հրազդանի վերին հոսանքում, Ծաղկունյաց գեղատեսիլ լեռներին հարող մասում։ Վաղ անցյալում այս գյուղը, որը գտնվել է պատմական Վարաժնունիք գավառում, հայտնի է եղել Շալիս անունով։ Հետագայում ձևավախվել և դարձել է Շահրիզ։ Մակվից վերաբնակվող հայերը տասնիններորդ դարի երեսունական թվականներից գյուղը այդպես էլ կոչեցին։ Մեկ դար հետո գյուղը վերանվանվեց Գեղամավան։
Գառնիի պատմական անվանումը Գեղամի է եղել։ Գեղամ անվանը ավելացված «ի» տառը, ցույց է տալիս պատկանելիություն, այսինքն՝ Գեղամին պատկանող ավան։ Ըստ Մովսես Խորենացու, հիմնել է Գեղամ նահապետը։ Այդ մասին Խորենացին գրում է, որ Գեղամը ներկա Գառնիի տեղում, մի ամուր ձորում, հիմնում է մի դաստակերտ, այսինքն՝ շեն կամ ավան և անունը գնում Գեղամի, որը հետագայում նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի։
Գառնին ներկայումս դարձել է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Նա մարդկանց գրավում է ոչ միայն իր հեթանոսական տաճարով, այլս, իր գեղատեսիլ բնությամբ։