Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիները որոշել էին պարզել՝ հե՞շտ է հայտնաբերել դարերով հողի տակ պահված իրերը: Այդ նպտակով, և ոչ միայն, այցելեցինք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քաղաքամայր Երևանը նախագծի շրջանակներում ծանոթացանք քաղաքի կառուցման պատմությանը ու որոշեցինք չուշացնել այցելությունները քաղաքի տարբեր վայրեր:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կարճ շրջայց ունեցանք, որի ժամանակ ծանոթացանք արդեն հայտնաբերված իրերին, քաղաքի մասին վկայող արձանագրություններին, մակետին, տարատեսակ գործիքներին: Ամենապասված պահը առջևում էր.վերցրինք գործիքներն ու անցանք պեղումներին՝ է՛լ կավի կտորներ, է՛լ կճուճներ, էլ՛ հականալի-անհասկանալի գտածոներ, մաքրեցինք, հավաքեցինք ու հասկացանք, որ այդքան էլ հեշտ գործ չէր առանց վնասելու գտնելը)):
Օրն ամփոփեցինք բլուրը բարձրանալով, ամրոցն ուսումնասիրելով: Շատ լավ օր էինք ընտրել. ամբողջ քաղաքը, Արայի լեռը, Արագածն ու Արարատը իրենց ողջ փայլով մեզ հետ էին:
Рубрика: Ճամփորդություն
Ծաղկաթերթերի վերամշակում․ ամփոփում
Փետրվարի 12-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի հայրենագիտության և տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբերը մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և Արաբկիրի հայրոդյաց տան կողմից իրականացվող՝ծաղկաթերթերի վերամշակման բաց դասին: Տարբեր դպրոցների 140 սովորողների հետ մեր երեխաներն էլ իմացան՝ ինչպես կարող են թղթի թափոններից նոր թուղթ ստանալ՝ավելացնելով Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին հավաքված ծաղկաթերթերը: Ավարտին մեզ հետ բերեցինք ծաղկաթերթիկներ, որոնք տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբի դասավանդող Տաթև Աթոյանի օգնությամբ կվերածենք գեղեցիկ էջերի, մոմերի, հուշանվերների:
Նախագծի վերջին փուլում կմասնակցենք ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդում իրականացվող ծաղկահավաքին:
Ետդարձին ունեցանք կանգառներ՝ տեսնելու քաղաքում տեղադրված մ․թ․ա․ 3-2 հազարամյակների ձկնակերպ և ցուլակերպ վիշապաքարերը, նաև Արգիշտի 1-ին արքայի կողմից Վանա ժայռին փորագրված՝ Խալդ աստծուն նվիրված սեպագիր արձանագրության կրկնօրինակը:
Տեսանյութի, լուսանկարների հեղինակ՝ Տաթև Աթոյան
Ծաղկաթերթերի վերամշակում
Օր՝ 12.02.20, ժամը 11:30-15:00
Նպատակը՝ Մասնակցություն ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի և
Արաբկիրի հայորդյաց տան կողմից կազմակերպված ծաղկաթերթերի վերամշակմանը
Հանդիպման վայրը՝ Արաբկիրի հայորդյաց տուն
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի հայրենագիտության և տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խումբ
Ընթացքը.
1-ին փուլ- Մասնակցություն ծաղկաթերթերից վերամշակված #թուղթ և #մոմ ստանալու աշխատանքներին
2-րդ փուլ-Հյուսիսային դպրոցում ծաղկաթերթերից մոմերի պատրաստում՝ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ներկայացուցչի օգնությամբ
3-րդ փուլ-Մասնակցություն ծաղկաթերթերի հավաքմանը ապրիլի 26-ին
Կանգառներ՝ «Առագաստ» սրճարանի այգու վիշապաքար,մ.թ.ա. 3-2 հազարամյակ, Վերնիսաժ, ցուլի տեսքով վիշապաքար:
Արդյունքը կհրապարակվի բլոգում, ենթակայքում
Մասնակիցներ՝
1. Մելանյա Քեքեջյան
2. Սաթինե Սահակյան
3. Լորի Նիքոլյան
4. Արսինե Բադալյան
5. Եվա Վարդանյան
6. Մաքսիմ Սահրադյան
7. Օֆելյա Եսոյան
8. Գայանե Սարգսյան
9. Սուրա Սահակյան
10. Լիլյա Դուրգարյան
11. Լաուրա Դուրգարյան
12. Դավիթ Սուրենի Մարգարյան
13. Մայա Խաչատրյան
14. Օլգա Ալեքսանյան
Քայլք Կոնդում․ հանդիպում արվեստագետի հետ, ամփոփում
Կոնդը բացահայտելու համար պետք է գնալ, քայլել, խոսել, տեսնել, զգալ…
Արդեն որերորդ անգամ ուզում էի, որ հայրենագիտության խմբի սովորողները ևս տեսնեն, զգան, կարևորեն:
Հայկուհի Հովհաննիսյանի զանգը տեղին էր. կոնդեցի նկարիչ-քանդակագործը Հայաստանում է, կարող ենք իր աչքերով տեսնել ուրիշ քաղաքը՝ քաղաքի մեջ:
Զարմանալի ջերմությամբ, անմիջականությամբ Նաիրի Գրիգորյանը դիմավորեց մեր 20 հոգանոց խմբին, սկսեց ուղեկցել Կոնդի՝ իրեն ծանոթ, մի մասն էլ՝ արդեն «անծանոթ » բակերով: Մանկության բակերը մտնելիս արվեստագետը ուզում էր մեզ էլ փոխանցել իր զգացողությունները՝ էստեղից ջուր էինք խմում, էս Կոնդի կենտրոնն էր, հավաքվում էին բոլորը, էս էլ՝ բացօթյա բաղնիքի պարանը)):
Մեր հարցասեր խմբի հետ վերջին կանգառը նկարչի տունն էր, որտեղ մեզ դիմավորեց Նաիրի Գրիգորյանի մայրը՝ ջերմությամբ, պատրաստակամությամբ ու սիրառատ հայացքով: Իմացանք՝ ինքն է կողմնորոշվել ինչ դառնալ, երաժշտական դպրոցում ուսանելու ժամանակ սրտով չէր, հայրիկի ու հորեղբոր հետքերով էր ուզում գնալ: Կոնդեցի արվեստագետին հասկանալու համար պիտի լսել՝ ինչպես էին թաղի տղերքով իջնում լողալու, ինչպես էին բակից բակ իրար ուղեկցում ու ժամերով չկողմնորոշվում՝որտեղ բաժանվել իրարից, ինչպես էր վազելով հասել պապի բերած դաշնամուրը տեսնելու, որն այնքա՜ն սիրով տվեց մեր փոքրիկների ձեռքը:
Կայացած մարդ-արվեստագետի հետ այսպիսի անմիջական շփումը չի ջնջվի երեխաների մտքից, չէ՞ որ նրանց հետ խոսել էին ինչպես հավասարը հավասարի հետ: 1 ժամ հարցախեղդ անելուց հետո դեռ չասված, չճշտած հարցեր մնացին: Պայմանավորվեցինք․ հանդիպելու ենք արվեստագետի նորոգված արվեստանոցում:
Այսպիսի հարցազրույց՝
Տեսանյութի հեղինակ՝Հայկուհի Հովհաննիսյան
Նախագիծը՝ այստեղ
Ճամփորդություն. չմշկասահք
Տեսանյութի հեղինակ՝ Նարինե Պողոսյան
Ձմեռային խաղեր․ չմշկասահք
Վայրը՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
Մասնակիցներ՝ Հյուսիային դպրոցի 3․2-րդ դաս․ ճամբարային ջոկատ
Պատասխանատուներ՝ Մարինե Մխիթարյան, Նարինե Պողոսյան, Անուշ Թորոսյան
Ուղեկցող մարզիկ՝ Անդրանիկ Դարբինյան
Օր՝ Հունվարի 16, Ժամը՝ 10:20-12:30
Նպատակը՝
- գեղասահքի հմտությունների ձեռքբերում
- ձմեռային մարզական խաղեր
Երթուղի՝ Հյուսիսային դպրոց-Իսակովի պողոտա՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց
Անհրաժեշտ իրեր՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, սրբիչ, փոխնորդ հագուստ
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից
Սարյանի գույների հետքերով
Ճամփորդության ամսաթիվը՝ Դեկտեմբերի 18
Վայր՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Մարտիրոս Սարյանի այգի
Մեկնումը դպրոցից՝ 10:15
Ժամանումը դպրոց՝ 13:30
Նպատակը՝
- Շրջայց թանգարանում
- Կրթական ծրագրի մասնակցություն
Նախապատրաստական աշխատանք՝
- saryan.am կայքի ուսումնասիրություն
- Սարյանական գույների, կտավների մասին տեղեկություններ
- Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
Արդյունքը՝
Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։
Ճամփորդության ղեկավարը՝ Մարինե Մխիթարյան
Օգնականը՝ Նարինե Պողոսյան
Մասնակիցները՝ 3.2 դասարանի սովորողներ
Արհեստների, արվեստների քաղաք Գյումրի․․․զգալու քաղաք
5-րդ անգամ էի Գյումրի գնում։ Գիտեի, որ քանակը ոչինչ է, եթե չես հասցրել ներսից բացահայտել քաղաքը։ Նախորդներին կիսատ էր մնացել մի բան․․․մի քանի բան․․․լրիվ:
5-րդ ու 3-րդ դասարանցիների հայրենագիտական խումբը օրն սկսեց Սասունցի Դավիթ կայարանից։ Ծնողների ժպտացող հայացքների ուղեկցությամբ գնացքը շարժվեց…
Սեբաստացին աշխույժ է, ակտիվ, գնացքի մեջ ամեն ինչ է հետաքրքիր։ Իսկ գնացքի մեջ երեխաների կատարմամբ Կոմիտաս հաճախ չես լսի։
Դեպի ԿԱԶԱ ճանապարհը ոտքով անցանք 30 րոպեում։ Ճանապարհին բացահայտեցին՝ Երևանում էլ կան այս նույն խանութներից, շենքերից, բայց այստեղ ուրիշ են, սիրուն են։
ԿԱԶԱ-յի Աստղիկն ու Ռուզաննան ամենաջերմ ժպիտներով ընդունեցին մեր սառած խմբին ու կազմակերպեցին երեխաների ժամանցը՝ մինչ մենք կքննարկեինք 《Ուսումնական Գյումրի-2020》նախագծի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։
Գյումրին գյումրեցու աչքով պիտի սիրես…Իմ ՀԳԱԴ-ի գյումրեցիները գիտեին, որ առանց իրենց չեմ կարողանա լիարժեք զգալ, ցույց տալ։ Վարդանը, Լարիսան ու Աիդան որոշել էին մեզ ցույց տալ Գյումրին 《ներսից》։Վարդանն էր եկել 《Բարի գալուստ》 պաստառով ու երկու օր մեզ հետ լինելու պատասխանատվությամբ։
Ձիթողցոնց թանգարանում պիտի բացահայտեինք հին գյումրեցու կենցաղը, քաղաքը, արհեստների նկատմամբ վերաբերմունքը։
Գյումրեցի ամենահայտնի երիտասարդներից է Արսեն Վարդանյանը։ Գյումրին ապրեցնողներից է Արսենը։ Մեր ակտիվ, ամեն ինչին դիպչող, հետաքրքրասեր խմբի հետ համբերատար էր Արսենը։ Իմացանք՝ ինչու են խցանները հավաքում, ինչպես են դրանցից խճանկար հավաքում, ինչպես են սովորական պլաստիկե շշից թել ստանում, փորձեցինք։ Գյումրեցիների ֆռռիկի տեսականին Արսենի արվեստանոցում գունազարդված էր հայկական զարդանախշերով, իսկ ֆռռիկի կիրառման վարպետությունը Արսե՛նը ցույց տվեց։ Որոշեցինք. մենք էլ ենք խցաններ հավաքելու ու Գյումրի ուղարկելու:
Հրայրքի հետ պարելու Լարիսայի առաջարկը չէինք կարող չընդունել. Սեբաստացիում եղել են խմբով, սիրով դիմավորեցին, փոքրերին շատ հետաքրքիր էր ցույց տալ իրենց իմացած պարերը, չզիջեցին մեծերին։
Գիշերը ԿԱԶԱ-յի հյուրատան խոհանոցում ջերմ էր… Սեբաստացի Անի Նավասարդյանը՝ Խազերի Անին, գիտեր, որ իր Գյումրիում ենք, եկել էր տեսության… պստիկների քունը չէր տանում)։
Առավոտյան Գյումրին սառն էր, բայց ոտքով Գյումրիում թափառելու միտքն անփոփոխ էր։
Մուշուրբա սարքող վարպետ Էդիկը անակնկալի եկավ մեր 20 հոգանոց խումբը տեսնելով. արհեստանոցը տեղավորված էր տան միջանցքում։ Պապենական արհեստը շարունակող վարպետ Էդիկը աշակերտներ չունի, չեն դիմացել՝ ասում է), որդին է շարունակելու իր գործը։
Անհամբեր սպասում էինք մեզ համար դեռ անորոշ արհեստին ծանոթանալու համար, արդեն սեբաստացիական 4 -րդ խումբն է HayAr jewerelly-ում, Արտակը հավանել է սեբաստացիների տարբերվող մտածողությունը։ Փամփուշտներից զարդեր սարքող Արտակ Թադևոսյանը կարևորում է, որ իր ստեղծածի խորհուրդը հասկանան այցելուները. խաղաղության կոչ է, փամփուշտը սպանելու համար չէ…
Երկօրյա ճամփորդության ավարտին Սև բերդը տեսնելու որոշում ունեինք, քայլքով անցնելով Գյումրիի կենտրոնից դեպի բերդ տանող ճանապարհը, ուսումնասիրելով փողոցները՝ 1 ժամում հասանք բերդ։ Համեմատելու բան ունեինք. իրենց ու մեր Մայր Հայաստան արձանները տարբերվում են, մեզ մոտ ձեռքին սուր է, այստեղ՝ կրակ, այգին էլ լրիվ Երևանի Կասկադն է հիշեցնում։
Դեպի ԿԱԶԱ ոտքի ճանապարհը նույնքան հետաքրքիր էր, քաղաքի հին այգին՝տերևաթափով, հետաքրքիր արձաններով, շատ արագ անցնելու հնարավորություն չէր տալիս, իսկ մենք ուշանում էինք։
Դեպի կայարան վազքը հայրենագետներին տարբեր ֆիլմեր էր հիշեցնում, ինքնաթիռից ուշացող ուղևորների պես էին զգում իրենց։ Հասանք…
Գնացքը շարժվեց՝մեզ կտրելով Գյումրիի ներդաշնակությունից, մեզնից մի բան այնտեղ թողնելով։
Տեսանյութի հեղինակ՝ Տաթև Աթոյան
Լուսանկարների հեղինակներ՝ Տաթև Աթոյան, Ռիմա Քեքեջյան:
Ճամփորդությունն առանց ուղեկցող ընտիր խմբի այսքան հաճելի չէր լինի: Աննայի, Տաթևի ու Ռիմայի հետ հեշտ էր, իրար լրացնող խումբը ճամփորդության ժամանակ իսկական ձեռքբերում է: Շնորհակալ եմ…
Ամփոփում են սովորողները
Լրացվող․․․
Թեժառույքի վանք
Սեպտեմբերի 27-ին Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիները Մեղրաձորում էին, հաղթահարում էին Թեժառույքի վանքի բարձունքը:
Սովորողների տպավորությունները
Տեսանյութի հեղինակ՝ Նարինե Պողոսյան
Բարձունքի հաղթահարում. Թեժառույքի վանք
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ուսումնա-հետազոտական ճամփորդություն.
Վայրը՝ Մեղրաձոր՝ «Թեժառույք» Վանական համալիր՝
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Հեռավորությունը Հյուսիսային դպրոցից՝ 75 կմ