Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր ամիս
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ
Նպատակը՝ Նախապատրաստում Ամանորյա ծեսին
Խնդիրները՝
- Ծանոթանալ տարբեր երկրների, Հայաստանի տարբեր տարածաշրջանների ամանորյա ավանդույթներին
- Ուսումնասիրել տոնական խոհանոցը
- Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
- Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
- Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացություններ. ծանոթացում
Հետազոտության, ուսումնասիրության թեմաներ՝
- Ամանորը տարբեր երկրներում
- Տոնի խորհուրդը
Աշխատանքի ընթացքը.
Սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ
Մեդիաբացիկների ստեղծում
Նամակներ գրել ձմռանը և Ձմեռ պապիկին
Ձմեռային ցանկություններ
Ծանոթացում ամանորյա հեքիաթների, ոտանավորների, առած-ասացվածքների, օրհնանքների, հանելուկների հետ
Ամանորյա օրացույցի ստեղծում
Տեխնոլոգիական աշխատանքներ
- Անսովոր տոնածառերի, ամանորյա զարդարանքների ստեղծում
- Ձնեմարդուկների պատրաստում
- Տոնական բացիկների պատրաստում
Խոհանոցային գործունեություն
Թխիկ օր. տարեգաթա
Չարաճճի ռադիոյի թողարկում. ամանորյա ձայնագրություններ, հարցազրույցներ
Ամփոփում
Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կմասնակցեն ծնողները, ընտանիքի անդամները: