Ալեքս Տեր-Մովսիսյանի՝ առցանց թանգարանի նմուշները

Ալեքսը շրջել է առցանց թանգարաններում և ներկայացնում է իր նախընտրելի ցուցանմուշների հավաքածուն:

Ուսումնական գարուն

Նպատակը՝

Ուսումնական արձակուրդի ընթացքում սովորողների գործունեության կազմակերպում

Ժամանակահատվածը՝  Մարտի 23-27

Ընթացքը․

  1. Ընտրի՛ր կցված հղումի թանգարաններից մեկը կամ մի քանիսը, առցանց այցելի՛ր, ընտրի՛ր մի քանի նկար, Power point-ով սարքի՛ր այդ առցանց թանգարանի քո՛ ընտրանին: (Առաջին էջում՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3.2 դասարան, սովորողի անուն-ազգանունը, հաջորդիվ՝ ընտրված նմուշները՝ նշելով հեղինակին)։
  2. Ընտանիքի անդամների խորհրդով լսի՛ր իրենց ամենասիրելի ստեղծագործությունը՝ երգը, պատրաստի՛ր տեսանյութ ընտանիքի կամ միայն քո ամենասիրելի նկարներով՝ կցելով ընտրված երգին: Տեսադաս՝ Movie maker ծրագրով աշխատելու մասին:
  3. Կարդա՛ ընտանիքի անդամներից որևէ մեկի խորհրդով որևէ ստեղծագործություն՝ հեքիաթ, բանաստեղծություն, առակ․․․, որն իրենք կարդացել են քո տարիքում  կամ կարծում են, որ դու պիտի անպայման կարդաս այն, պատմի՛ր ստեղծագործության մասին բլոգում կամ հրապարակի՛ր տեսանյութ: Չմոռանաս նշել, թե ում խորհրդով ես կարդացել:

Ամենահրաշալի ներկայացումները կարող ես առցանց դիտել՝
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Խամաճիկների թատրոն

 

Նախագծի արդյունքում սովորողները կկարողանան ավելի լավ աշխատել մեդիագործիքներով, ավելի լավ կճանաչեն ընտանիքի անդամների նախասիրությունները, ցույց կտան իրենց նախասիրությունները արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնելիս: