Թթուդրիկ, խենթ կերպարները Հյուսիսում

Նախագծի նկարագրություն՝

Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:

Նախագծի նպատակն է սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք.

Սովորողների հետ միասին քննարկում ենք  անցկացնում, թե ինչո՞ւ ենք թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են  պատասխանել  դասավանդողի մի քանի հարցերին.

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:

Մեդիատեխնոլոգիա.

Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է  բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Սովորողներից յուրաքանչյուրն իր դերն է ստանձնում՝ գումարն է հավաքում, հաշվարկ անում  և այլն: Սովորողներն անմիջապես մասնակցում են գնումների:  Գնում են խանութ, ընտրում համապատասխան բանջարեղեն:

Մաթեմատիկա

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ: Կազմում են խնդիրներ, մուտքագրում են  և առաջադրում մեկը մյուսին:

Տեխնոլոգիա, բնագիտություն

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են, թե  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան , որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է «թթվելը», ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Որպես նախագծի արդյունք՝ սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Նախապատրաստական աշխատանք՝

 

Արդյունք՝

 

Ուսումնական ագարակ

Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներն Ագարակում են։ Նախորդ ուստարում հասցրել էինք հանդիպել կենդանիներին, ճանաչել Ագարակի յուրաքանչյուր անկյուն։ Այս տարի նոր ընդունված սովորողների հետ գնացինք խնամելու ձիերին, կերակրելու բոլոր կենդանիներին։ Ընկեր Արշակի ու ընկեր Էդգարի շնորհիվ հաղթահարեցինք ձիերի հետ շփման վախը, խոստացանք ամեն շաբաթ գալ ու օգնել նրանց։ Продолжить чтение «Ուսումնական ագարակ»

Կավագործություն Պերճի այգում

Նախագծային շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի սովորողները կավագործական պլեներ իրականացրին դպրոցի հարակից՝ Պերճի այգում։ Ընթացքը հետաքրքիր էր, ներգրավվում էին նաև հարևանությամբ ապրող փոքրիկները։

Продолжить чтение «Կավագործություն Պերճի այգում»