Իրականացման տևողությունը՝ մարտի 7 – ապրիլի 7
Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին, սովորեցնել հոգատար լինել սիրելի մարդկանց հանդեպ, նախապատրաստվել մայրիկատոնին։
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
- հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում
Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ, տուն:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ստեղծում են բացիկներ, ձևավորում են բույսերի թաղարները, պատրաստում են կերպարներ՝ ներկայացումներ խաղալու համար։
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
- գրական ստեղծագործությունների ցանկ
- Հովհաննես Թումանյան. Մարտ
- Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
- երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
- Ախ, ինչ լավ են
- Խնկի ծառ
- Ախ, գարուն է
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում՝ երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների
Մայրենի լեզու + ստեղծականություն+ մեդիա
Մուտքագրել մայրիկների անունները ու թե նրանք ինչպիսին են (բնութագրել մեկ բառով)
Տեխնոլոգիա + մեդիա
Տոնական բացիկների պատրաստում (թղթային, էլեկտրոնային):
Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:



























