Ընտանեկան թատրոն

Նպատակը՝
Մասնակցել մայրենիի ստուգատեսին՝ներկայացնելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ պատմելու, նկարելու, ներկայացնելու

Ընթացքը՝ Սովորողն ընտրում է որևէ հեքիաթ Աղայանից, Ռոդարիից, Թումանյանից, բեմադրում ներկայացում՝ մատիկներով, խամաճիկներով կամ այլ տարբերակով՝ ըստ նախընտրության, ներառում ընտանիքի անդամներին կամ խաղում մենակ, նկարահանում տեսանյութ, տեղադրում, հղումն ուղարկում ուսուցչին:

Արդյունքը՝
Սովորողները հնարավորություն կունենան մայրենիի ստուգատեսի ընթացքում ցույց տալու իրենց հմտությունները, որոնց ամփոփումները կներկայացվեն հրապարակված տեսանյութերի միջոցով:

Ամփոփումներ

Յանա Գևորգյան

Ձոն

Իրականացման տևողությունը՝ մարտի 7 – ապրիլի 7

Նպատակը`Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին, սովորեցնել հոգատար լինել սիրելի մարդկանց հանդեպ, նախապատրաստվել մայրիկատոնին։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Միջավայրը՝դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ, տուն:

Անհրաժեշտ գործիքները՝անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ստեղծում են բացիկներ, ձևավորում են բույսերի թաղարները, պատրաստում են կերպարներ՝ ներկայացումներ խաղալու համար։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ
  • Հովհաննես Թումանյան. Մարտ
  • Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկԱ
  • Ախ գարուն է
  • Ախ, ինչ լավ է
    Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում՝ երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների

Մայրենի լեզու +ստեղծականություն+մեդիա

Պատմել մայրիկների մասին

Տեխնոլոգիա+մեդիա

 

Մայրիկների դիմանկարների շարք (ստվարաթղթով, paint-ով, գուաշով):

 

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

 

Ամփոփումներ