Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր ամրոց-քաղաք

download

Կարմիր բլուրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում, Հրազդան (հնում Իլդարունի) գետի ձախ ափին: Այստեղ է գտնվում ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը: Բլուրը կոչվեց «կարմիր» կարմրավուն կավահողի պատճառով: Կավահողը դարձավ կարմիր, երբ բերդաքաղաքը հրկիզվեց: Շինությունների վերևի պատերը կառուցված էին տուֆից, որոնք տաքացել են հրդեհի ժամանակ, փշրվել և խառնվել հողի հետ, դարձնելով այն կարմիր:

Թեյշեբաինի բերդաքաղաքը կառուցել է Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ն (մ.թ.ա 685-645): Նոր վարչատնտեսական ու ռազմական կենտրոնը կրում էր ուրարտական ռազմի և տարերքի (ամպրոպի) աստված Թեյշեբայի անունը: Բերդաքաղաքը բարենպաստ ռազմավարական դիրք ուներ, ինչի պատճառով Ռուսա Բ-ն Էրեբունի ամրոցի ողջ հարստությունը տեղափոխել է այստեղ (Էրեբունին հիմնել է մ.թ.ա 782 Արգիշտի Ա թագավորը):

Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց — թանգարանում:

Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ):

Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին հնագույն կացարաններ քարե մարդակերպ կուռքերով: Հնագետները մանրազնին ուսումնասիրել են հզոր պարսպապատով շրջապատված Տեյշեբաինի քաղաք-ամրոցի երկհարկանի միջնաբերդը: Առաջին հարկում էին գտնվում տարբեր արհեստանոցներ, գինու մառաններ, մթերքների պահեստներ, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներ և այլն: Երկրորդ հարկում գտնվում էին փոխարքայի, քրմերի, զորավարների և այլ բարձրաստիճան ծառայողների պալատները և սենյակնրեը: Հյուրասենյակների պատերը զարդարված էին որմնանկարներով:

Տեյշեբաինի բերդաքաղաքում զարգացած էր հողագործությունը, ինչի կապակցությամբ այստեղ կառուցվել էր ոռոգման համակարգ. 26 դար առաջ կառուցված համակարգը մինչև այժմ գործում է: Բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հեթանոսական տաճարի խոշոր քարերը, որոնց վրա պահպանված արձանագրությունները վկայում էին, որ տաճարը կառուցել է Արգիշտի Բ-ի որդին, Ռուսա Բ-ն: Մի այլ արձանագրություն թվարկում է Ուրարտուի աստվածներին զոհաբերություններ կատարելու կարգը:

Ամրոցը ուներ երկու մուտք. գլխավոր մուտքը գտնվում էր հարավային մասում: Այն լավ ամրացված դարպասներ էին երկու խոշոր աշտարակներով և ներքին սենյակներով: Երկրորդ մուտքը գտնվում էր հյուսիս-արևմտյան անկյունում: Պատերը շարված էին խոշոր հում աղյուսներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s