Հայրենագիտության ուսուցչիս համար պարտավորեցնող է առաջին ճամփորդությունը, իսկ եթե չհավանե՞ն, իսկ եթե նեղացնե՞մ, իսկ եթե…շատ են։
Գնացինք Հայրավանքով, նախապես կարդացել էինք լեգենդը, Արատես չեկողներին էլ ասել էինք՝ինչ ճամփով ենք գնում։ Այդքան պատկերավոր տեսնել Մարդաղավնյաց վանքը, խոսել գաղտնի մուտքից, Սևանից, մարդուն ամեն գնով փրկելու, օգնելու պատրաստակամությունից, զգալու է…
Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի
3-րդներս էլ են հետս, պստիկ են՝ ընկեր Մարինե՜, ընկե՜ր Մարինե, ընկեր Մարինե, ինչքա՞ն կա հասնենք։ Դե, էլի կանգառներ ունենք, դժվարանում են հաշվել։
Հասանք Օրբելյանների քարավանատուն։ Էս քարավանատան երկարությունն ու լայնությունը ոտքով չափելը խելքին մոտ է, գտնողներ էլ եղան՝ 26 մետր, 13 էլ՝ լայնությունը։ Էլի լեգենդը հետաքրքրեց ամենաշատը, բա բուքի մեջ խեղդվող անցորդների մասին մտածողի հոգատարությունը ո՞նց չէր հետաքրքրի։
Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի
_Ընկե՜ր Մարինե, ինչքան կա հասնենք։
Հասանք։ Ընկեր Աննան ու ընկեր Կարինեն անցան գործի, հաց պիտի ուտենք է, 20 հոգին ինքնակազմակերպված տեղավորվեցին։ Ոչ մի տրտունջ պայմաններից, դե, մտածում էի՝ քաղաքի տան սովոր երեխեք են, բա որ ու նեղվեն։
20.10.19
Ասել էինք վերկացը 8 -ին.
6:30֊փսփսոցներ
6։50-շատ փսփսոցներ
Շշշ, քնածներ կան։
7։30 հագնված են, պատրաստ, վազվզում ենք բակում, կռիվ-կռիվ են խաղում։
8։30 ընկեր Նարեկը միացավ, նախավարժանք արեցին, խաղացին։
Սմբատաբերդի մասին միայն լսել էին, ճանապարհը հեշտ չէր։
_Ընկե՜ր Մարինե, շատ կա՞ հասնենք։
Ես էլ չեմ եղել, ժամին եմ նայում, փորձում ենք հաշվել։ 1 ժամ 20 րոպե ից վերևում ենք։ Ջուր չկա, ճամփին էլ ինչքան ալոճ, մասուր, բարբարիս տեսել՝ մոտեցել ենք։
Պարիսպների պաշտպանական լինելը հետաքրքրեց, մտածեցին՝ ոնց են վերևից խփել պարսիկներին, որ չբարձրանան։
Իջանք թեթև, բողոքողներ չկան։ Որոշել էինք Արատեսի վանք ու Խաչոց ձորն էլ տեսնել, չէ՜, մեկ օրվա համար շատ է, խաղի ժամ է։
Կիթառ, խարույկ, ակտիվ ավագներ ու կրտսերներ։
Էլ երգացանկում երգ չմնաց, որի տակ պիտի քնեին։ 8։30 որոշել էին պառկել, ես ո՞վ, որ միջամտեմ քնելուն, 22։00 քնած են։
21.10.19
Վերկացից նեղվողներ չկան, 11-ին ենք շարժվում։ Մինչ այդ ընկեր Նարեկի հետ վազքով գրոհում են Արատեսի վանքը։
Ո՞նց, էս դիմացի քարերի վրա որ մարդիկ են նկարված, էդտեղ են թաղվե՞լ, որ վրայով գնանք֊գա՞նք, էս թագավո՞ր է, թագ կա գլխին։ Էս քանդակներում ինչ ասես գտանք՝ մարդ, կուժ, եղնիկ, հացի տախտակ, արձանագրություններից էլ բառեր պեղեցինք։
Ետդարձին Զորացը պիտի տեսնենք։ Կան սովորողներ, որ տեսել են, բողոքում են՝ նույն տե՞ղն ենք գնում, ներքևում թողնել չեմ կարող, մեքենայի մեջ ի՞նչ են անելու։ Գնում ենք, էս անգամ ուրիշ է, նախորդին սպիտակ ձի, շների մեծ խումբ հաստատ չեն տեսել։ Գտան՝ ինչով զբաղվել։ Մոշասերներ են է՜։
Էս ճամփան տուն է տանում, կարոտել են մայրիկներին, զանգերը չեն դադարում։ Մասիսը տեսնելու բախտ չունեցանք, Տիգրանաշենն անհյուրընկալ էր, չկանգնեցինք։ Դպրոցի բակից արագ-արագ ճանապարհ են ընկնում դեպի տուն։
Անփորձանք ենք։
Ամեն ճամփորդություն իր դժվարությունն ունի։ Եթե չլինեն, մարդիկ, որոնք քեզ հետ հավասար մտահոգվում են, ուրեմն ամեն ինչ կորած է։ Հյուսիսի գրասենյակի ղեկավար Աննան շեֆ-խոհարար էր դարձել երեք օրով, տնից ինչ գտել բերել էր, որ երեխեքը գոհ լինեն։ Մամիկոնյան Կարինեն լուսաբանումները գիտեի՜ ոնց կանի։ Հա, բարդ է և՛ երեխաների մեջ լինել, և՛ խոսել, ձուլվել նրանց, այդ ընթացքոմ էլ մտածել լուսանկարելու մասին, կտրվում է հոգևոր կապը էլի, ճամփորդության լուսաբանման պատասխանատուն թող չլինի հայրենագետ ուսուցիչը, ինքը թող տանի, պատմի, խոսի, կապվի։
Քնարիկն է զանգում, անհանգիստ է…
Բնագիտական կապը, լուսաբանումները մնացին Անժելան Բլեյանի շնորհիվ.
Ուղիղ եթերները՝ Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից
Պատումաշարեր՝ Անժելա Բլեյանի բլոգում
Խոսում են սովորողները