Գյումրեցի վերապատրաստվողներն Հյուսիսային դպրոցում

Այսօր Հյուսիսային դպրոցի 1-5-րդ դասարաններում հյուրընկալվել էին մեր գյումրեցի գործընկերները։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ 2.2 դասարանում դասվարները մասնակցեցին 《Սեբաստացու օրեր》 նախագծային շաբաթում իրականացվող խնջույքի երգերի ուսուցմանը, ներգրավվեցին գործունեության մեջ, փորձեցին պարել սովորողների հետ, ուսումնասիրեցին կրթահամալիրի մայրենիի գիրք-տետրերը, փաստեցին, որ դրանցով շատ ավելի հետաքրքիր կլինի աշխատել։ Ծանոթանալիս իմացանք, որ ընկեր Նաիրան և ընկեր Արմինեն շատ փորձառու դասվարներ են՝ 23 և 8 տարվա աշխատանքային փորձով, ստացանք առաջարկ՝ հյուրընկալվելու Գյումրիում և Ազատանում։ Դասվարների հետ քայլքով անցանք Հյուսիսից Ագարակ տանող ճանապարհով, խոսեցինք օրվա տպավորությունների մասին, ապա մասնակցեցինք ձիավարության դասընթացին։

 

Оставьте комментарий