Տրոլեյբուսի ու մետրոյի կախարդանքը

Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողները «Երևան 2800» նախագծի շրջանակներում «Սեբաստացու օրեր» նախագծային շաբաթում իրականացրին ճամփորդություն Երևան քաղաքում։ Նպատակ ունեինք ավելի լավ ճանաչելու մեր քաղաքը, օգտվելու տրոլեյբուսից և մետրոյից: Օրվա վերջում արձանագրեցինք․ 5 կմ քայլք+տրոլեյբուսով և մետրոյով ճանապարհներ))))): Մարզական ենք)))

Օրն սկսեցինք Հյուսիսային դպրոցից քայլքով, անցնելով Րաֆֆու փողոցով, ճանապարհին երգելով, կարդալով ճանապարհին հանդիպած բոլոր ցուցանակների գրությունները), հասանք Մալաթիա շուկայի հարակից կանգառ: Մինչ կհասցնեինք ուսումնասիրել տարածքը, եկավ տրոլեյբուսը, սովորողների մեծ մասի համար անսովոր էր տեսնել «լարից կախված» ավտոբուս, ճանապարհին զարմացրինք ուղևորներին՝ պատմելով մոլեկուլների մասին, երիտասարդներից մեկն էլ իջնելիս մի քանիսի փոխարեն վճարեց)))․․ հասանք Գարեգին Նժդեհի հրապարակ, ապա մետրոյով ուղևորվեցինք Բաղրամյան կայարան, քալքով հասանք Մաշտոցի պողոտա՝ ճանապարհին կանգ առնելով ԱԺ այգում, փողոցում նկարելով մեզ հետաքրքրող ամեն ինչ, տեղեկանալով Արամ Խաչատրյանի, Հովհաննես Թումանյանի, Առնո Բաբաջանյանի և մեզ հետաքրքրող մյուս հուշարձանների մասին, քայլքով հասանք Հանրապետության հրապարակ: Բաց չթողեցինք հնարավորությունը և ուսումնասիրեցինք Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրությունը, իմացումի հրճվանք ապրեցինք՝տեսնելով, թե ինչպես են հնում գրել մարդիկ: Հանրապետության հրապարակի մետրոյում զրուցեցինք երաժիշտ պապիկի հետ, իմացանք ինչ գործիք է սազը, լսեցինք Սայաթ-Նովայի երգերից մեկը, մետրոյի աշխատակցուհուց տեղեկացանք Երևանի մետրոպոլիտենի պատմությանը, ապա ուղևորվեցինք ետ: Գարեգին Նժդեհի հրապարակում մեզ արդեն սպասում էին ոստիկաններն ու ուղեկցողները: Կանգառից դպրոց վերադարձանք քաղաքային երթուղայինով՝ խոսելով մեզ հիացմունքով դիտող տատիկների հետ))): Շատ տպավորիչ էր, որ մեզ ամեն քայլափոխին իրենց աջակցությունն էին հայտնում ոստիկանները, վերցնում սովորողների պայուսակներն ու ուղեկցում, օրինակելի էր շատ:

Նկարաշարը՝ Նարինե Պողոսյանի

Оставьте комментарий