Եռօրյա վերապատրաստման ամփոփում

Ազատանից եկած մեր գործընկերները եռօրյա վերապատրաստում ունեցան Հյուսիսային դպրոցում։Առաջին օրվա ամփոփումն՝այստեղ։

Երկրորդ օրը նրանք 2.2 դասարանի հետ մասնակցեցին 《Քաղաքային տրանսպորտ, տրոլեյբուս, մետրո》 նախագծին։ Սովորողների հետ քայլքով անցան 5 կմ, ճանապարհին օգնեցին սովորողներին։

Երրորդ օրը վերապատրաստվողները մասնակցեցին Հյուսիսային դպրոցում իրականացվող   Ցուցահանդես․ «Ուսումնական մառան» +  «Խաչմերուկ». , 2.2 դասարանում էլ իրականացրինք փորձի փոխանակում.դասվարները փորձեցին իրենց մեթոդներն ու մեր մեդիագրագիտությունը միացնել և սովորողների հետ իրականացնել մայրենիի և բանավոր մաթեմատիկայի պարապմունք։

Դասվարներն հատկապես տպավորված էին սովորողների վերլուծական մտքով, խոսելու, շփվելու կարողություններով, իրենք էլ մեծ սիրով ներգրավվեցին մեր ուսումնական գործընթացում։

Վերապատրաստվող մասնագետները մասնակցեցին նաև Հարիսայի ծեսի նախապատրաստական աշխատանքներին.

Իսկ ընկեր Նաիրայի ֆիզկուլտդադարը սովորողները հաճույքով կկատարեն)

 

Оставьте комментарий