Դիցաբանություն, հունական -հայկական աստվածներ

 

Հունական աստվածներ Հայկական աստվածներ
Զևս երկնքի, ամպրոպի, կայծակի Արամազդ
Ապոլոն արեգակի, բժշկության, լույսի Տիր
Արես ռազմի Վահագն
Արտեմիս լույսի Անահիտ
Հերմես հովիվների, առևտրականների Տիր
Ափրոդիտե սիրո, գեղեցկության Աստղիկ
Աթենաս իմաստության, արհեստի Նանե
Հեփեստոս կրակի, դարբնության Տիր

Ըստ ավանադաբանության Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը: Ըստ շումերական աղբյուրների տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։

  1. Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

2. Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։

Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ պաշտամունքի հետ, հիմնականում մեր նախնիները պաշտել են երկինքը և երկնային մարմինները սակայն այդ պաշտամունքի և ծիսականության մեջ անկրկնելի և բացարձակ տեղ ունի արևը և արևի պաշտամունքը և արևի հետ նույնացված որոշակի կենդանիներ առյուծ, արծիվ, ցուլ, օձ ևնետաձիգ մարդը։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Արը (որպես ելակետ), որին հաջորդում էր Արամազդը ։ Հետագայում, հայոց համակարգի ազդեցությամբ ձևավորվում է ֆարսիների կրոնական համակարգը և իրավունքի շրջանակներում նրանք օգտվում են ոչ թե անունից այլ նորկայացնում են Արարչի որակնեից մեկը՝ Ահուրամազդա որը նշանակում է Աստծո հուրը մեզ տա։ Այդ նույն սկզբունքից ելնելով հելլենիստական դիցարանը այդպես է ներկայացնում Զևսին։

Սուրբ կաթնասուններ ու սուրբ թռչուններ էին համարվում՝

  • Առյուծ
  • Ձի
  • Ցուլ
  • Խոյ կամ Արխար
  • Արծիվ
  • Աքաղաղ
  • Ծիծեռնակ
  • Արագիլ
  • Կռունկ

Կենդանիներից բացի՝ սրբացվում էին սոսի (Տնջրի), գիհի (կենի) և բեգոնիա (փղականջ) բույսերը։ Տոտեմների շարքն են դասում նաև ձկներին:

3. Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։

 

4.

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան։ Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Ծիրանի գոտի անվանումը և այլն։

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), ԴեմմետրԳիսանեԲարշամին և այլ աստվածություններ։

 

Հայոց դիցաբանության մեջ հեթանոսական կոչվող շրջանը համապատասխանում է հելլենական ժամանակաշրջանին, սկսվում և ավարտվում է այդ մշակույթով։ «Հայոց հեթանոս» աստվածների՝ խառնածին դիցարանը ձևավորվել է հունական, ասորական և տեղական կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հելլենիստական մշակույթի և նրա ավանդությունների զարգացման մի արտահայտությունն եղավ Աստվածությունների հայկական պանթեոնի համադրումը հելլենականի։

 

Ամանոր և Վանատուր Amanor կամ Vanatur Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Վանատուր, բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։
Անահիտ Անահիտա Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր երրորդություն։
Աստղիկ Astghik, Astlik Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։
Արա, Արա Գեղեցիկ Ara Geghetsik, Ara the Handsome կամ Ara the Fair Գարնան, բուսականության, գյուղատնտեսության, ցանքսի և ջրի աստված։ Նա կապված էր ՕսիրիսիՎիշնու և Դիոնիսոսի հետ, որպես նոր կյանքի խորհրդանիշ։
Արամազդ Ահուրա Մազդա Հին հայերի գերագույն աստվածն էր, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։
Արայ Aray Քիչ հայտնի պատերազմի աստված։ Որոշ ավանդույթներում, նա նաև մեռնող և վերածնվող աստվածէ։
Բախտ Bakht Հայ ավանդական հավատքում ոգի, ով որոշում է մարդու ճակատագիրը։
Բարշամին Barsamin-Baal Shamin Երկնքի և եղանակի աստված, հավանաբար բխում է սեմիտական ​​աստված Baal Shamin ից։
Գիսանե Gisane Հայկական դիցարանի աստված, որին վերագրվում է հնդկական ծագում։ Մեռնող ու հարություն առնող բնության կենսատու աստված։
Գրող Grogh Հոգեառ՝ հայ ավանդական հավատքում ոգի, որը գրի է առնում մարդու արարաքները կյանքի ընթացքում։ Ըստ այդ արարքների էլ պարզ է լինում, թե որքանով է մարդը մաքուր պահել իր արևը։
Դեմետր Demetr Մեռնող ու հարություն առնող աստված։ Գիսանեի եղբայր։
Ծովինար կամ Նար Tsovinar կամ Nar Ջրի, ծովի և անձրևի աստվածուհի։ Նա կրակ էր ստեղծում, որպիսզի ստիպի անձրև և կարկուտ առաջանա և իր կատաղության հետ թափվի երկրի վրա։
Հայկ Hayk, Hayg, Haik Nahapet, Օրիոն Լեգենդար աղեղնաձիգ և հայ ժողովրդի նախահայր։
Հարութ Մարութ Կրոնական համակարգի մեջ Հարութը իմաստավորում է մարդու վերադարձը այն աշխարհից,
Միհր Mihr (Armenian deity), Mithra Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Նանե Nane- վրաց.ნანა-բուլղ.Nana-ռուս.Нанэ Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։
Սպանդարամետ Spandaramet Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։
Վահագն Vahagn Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։
Վահե Vahe Արևի աստված (դից)։
Տարքու Tork Angegh Բուսականության և բերրիության, կամ ամպրոպի և փոթորիկի աստված։ Հետագայում այս աստվածը ստանալով մակդիր Անգեղ վերածվում է Տորք Անգեղի։
Տիր Tir կամ Tiur Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s