Հայաստանի ջրվեժները

Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած
թափվող ջրի հոսանքը:
Ունենալով լեռնային բնույթ՝ ՀՀ տարածքով հոսաղ գետերի անկումը
բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը:

Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ
գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի
ջրվեժը (23 մ): Հայաստանում հայտնի է նաև Լիճքի ջրվեժների կասկադը:
Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք
գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և
աշնանը:
Անվերջ բացահայտվող Հայաստանում օր-օրի փորձում ենք բացահայտել
և ներկայացնել հանրությանը այն ջրվեժները, որոնք դեռևս
գրականության մեջ ներառված չեն:
Ջերմուկի ջրվեժ
Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի
մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ
վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից
3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Շաքիի ջրվեժ
Բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը:
Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի
վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18
մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների
համար:
Թռչկանի ջրվեժ
Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին,
Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչխան գետը
սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250
մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը
192 ք կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք:
Սնվում է հիմնականում հալոցքներով:
Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի
Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության
վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա: Ձմեռը
սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր
բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ
բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Տեսաֆիլմ 

1․ Ի՞նչ է ջրվեժը։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության ջրվեժները։

3․ Նկարագրե՜լ Ջերմուկի ջրվեժը։

4․ Ներկայացնե՜լ Շաքի և Թռչկանի ջրվեժը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s